Գլխավոր Հայաստան Տեսարժան վայրեր Լուսանկարներ Տուրիզմ Երգեր

Արագածոտն

Արարատ

Արմավիր

Արցախ

Գեղարքունիք

Երևան

Լոռի

Կոտայք

Շիրակ

Սյունիք

Վայոց Ձոր

Տավուշ


Հանրագիտարան

The Hidden Treasures of Armenian mountains




Լոռի

Լոռու քարտեզը


Տարածքը` 3795 քառ. կմ
Բնակչությունը` 300 հզ. մարդ
Մարզկենտրոնը` Վանաձոր
Տեսարժան վայրերը` Ախթալա, Բարձրաքաշ Ս.Գրիգոր, Դսեվանք, Խորակերտ, Խուճապի վանք, Կայանբերդ, Կուրթան, Հաղպատ, Հնեվանք, Հոռոմայր, Ջգրաշեն, Սանահին, Սրբանեսի վանք, Քոբայր, Օձուն
Տուր. երթուղիները`

 

Լոռիի Հաղպատ գյուղըԼոռու մարզը բնակչության թվով առաջինն է: Մարզը բարեկարգ ավտոխճուղիներով կապվում է իր բոլոր հարևան մարզերի ու Վրաստանի հետ:

Լոռու մարզի տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը: Այստեղ X-XIդդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն` Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը:

Բնական պայմանները և հարստությունները: Լոռու մարզնԿուրթանի ձորը ընգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ: Մակերևույթին բնորոշ են ընդարձակ լեռնաշղթաները, աստիճանակերպ լանջերը, լավային սարավանդները, անդնդախոր ձորերը: Առանձնանում են Փամբակի ու Լոռու գոգավորությունները և Լոռու ձորը:

Գոգավորությունները միմյանցից բաժանվում են Բազումի լեռնաշղթայով: Այստեղ է գտնվում Պուշկինի լեռնանցքը, որտեղով անցնում է խճուղին և որտեղ 1828թ. Էրզրում մեկնող Ալեքսանդր Պուշկինը հանդիպել է Ալեքսանդր Գրիբոյեդովի դիակին, որը փոխադրում էին Թիֆլիս: Լոռիի անտառներըԳրիբոյեդովը զոհվել էր Պարսկաստանում, այնտեղ նա (Ռուսաստանի լիազոր-նախարարն էր) կազմակերպում էր հայերի գաղթը դեպի Հայաստանի` Ռուսաստանին միացած շրջաններ:

Մարզի հիմնական ջրային զարկերակը Դեբեդ գետն է` Ձորագետ, Փամբակ, Մարց վտակներով: Մարզը հարուստ է հանքային աղբյուրներով:

Լոռու մարզում տիրապետող են անտառը, լեռնատափաստանային ու մերձալպյան բուսականությունը:

Լոռիի Պրիվոլնոյե գյուղըԲնակչությունը: Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով: Մարզի մյուս հատկանշական կողմն այն է, որ նա բնակչության ուրբանիզացման ամենաբարձր մակարդակ ումեցող մարզերից է:

Քաղաքները: Մարզկենտրոնը` Վանաձորը (նախկինում` Մեծ Ղարաքիլիսա, Կիրովական), անցած դարասկզբին եղել է ոչ մեծ գյուղաքաղաք: Դեբեդ գետի ձորըՈրպես քաղաքային բնակավայր ձևավորվել է 1930-ական, իսկ բուռն զարգացում ապրել է 1950-ական թվականներից սկսած: Այժմ Վանաձորը Հայաստանի Հանրապետության բազմաճյուղ արդյունաբերություն, ինչպես նաև կրթական, գիտական, առողջապահական, ու մշակութային հիմնարկների համեմատաբար զարգացած ցանց ունեցող կենտրոններից է, երկաթուղային ու ավտոխճուղային ճանապարհների կարևոր հանգույց: Վանաձորը իր մարդաշատությամբ երկրի երրորդ քաղաքն է:

Լոռու մարզի մյուս քաղաքներն են Ալավերդին, Ստեփանավանը, Սպիտակը, Տաշիրը, Թումանյանը, Շամլուղը, Ախթալան:

Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցինԱլավերդին նշանավոր է նրանով, որ դեռևս 19-րդ դարի վերջին այստեղ կառուցվել է Հայաստանի ծանր արդյունաբերության առաջնեկը` «Մանես» պղնձաձուլական գործարանը: Նա եղել է մետալուրգիայի ամենահզոր ձեռնարկությունը անդրկովկասում և տվել է Ռուսաստանում արտադրվող պղնձի 1/4 մասը: 1980-ական թվականների վերջերին շրջակա միջավայրը աղտոտելու պատճառով արտադրությունը կանգնեցվեց: Այժմ աշխատում է իր հզորության մի մասով միայն:

1988թ. աղետալի երկրաշարժը մեծ վնաս հասցրեց նաև Լոռու մարզի արդյունաբերությանը: Շատ գործարաններ ու ֆաբրիկաներ հիմնովին ավերվեցին: Այժմ դրանց մի մասը վերականգնվում ու վերագործարկվում է:

 

* * *

Մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը:

Հայերեն  English  Русский 

Ազոխ

Ազոխ

Լեռներ

Արագած լեռը




Մեր գործընկերներն են

Металлообрабатывающие станки, кузнечно-прессовое оборудование