Գլխավոր Հայաստան Տեսարժան վայրեր Լուսանկարներ Տուրիզմ Երգեր

Արագածոտն

Արարատ

Արմավիր

Արցախ

• Ննգի

Գեղարքունիք

Երևան

Լոռի

Կոտայք

Շիրակ

Սյունիք

Վայոց Ձոր

Տավուշ


Հանրագիտարան

The Hidden Treasures of Armenian mountains




Արցախ

Արցախի քարտեզը


Տարածքը` 10470 քառ. կմ
Բնակչությունը` 160 հզ. մարդ
Վարչ. կենտրոնը` Ստեփանակերտ
Տեսարժան վայրերը` Ազոխի քարանձավ, Ամարաս, Բովուրխանավանք, Գանձասար, Գտչավանք, Դադիվանք, Կանաչ Ժամ, Ղազանչեցոց, Մայրաբերդ, Ննգի, Շուշիի բերդը, Տող
Տուր. երթուղիները`
Արցախի գաղտնիքը

 

«Մենք ենք, մեր սարերը»  հուշարձանըԱրցախը որպես անկախ պետություն` Լեռային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ), գոյություն ունի 1991թ. սեպտեմբերի 2-ից: ԼՂՀ-ի տարածքը հիմնականում ընգրկում է Մեծ Հայքի Արցախ նահանգը:

Հայաստանի առաջին բաժանումից (387թ.) հետո Արցախը անցնում է Պարսկաստանին: Պարսկաստանի կազմում Արցախը Ուտիքի և Աղվանքի հետ միասին մտցվում է «Աղվանք» ընդհանուր անունն ստացած մարզպանության մեջ:

Արաբական տիրապետության ժամանակներում Արցախը կազմել է Արմինիա փոխարքայության մասը, իսկ հետագայում մտել է Բագրատունյաց հայկական թագավորության կազմի մեջ:Տող գյուղի տեսարաններից

Հայ պետականության անկումից հետո, երբ Հայաստանը ասպատա­կում էին օտար նվաճողները, Արցախի իշխանություններն ամենից տևական պահպանեցին իրենց անկախությունը: Մտնելով Պարսկաստանի կազմի մեջ Արցախի իշխանությունները ունեին կիսանկախ կարգավիճակ: Դրանք միասին կոչվում էին Խամսայի մելիքություններ (Խաչենի, Ջրաբերդի, Դիզակի, Վարանդայի, Գյուլիստանի):

Արևելյան Անդրկովկաս թափանցած թուրքալեզու վայրի ցեղերը 15-րդ դարից սկսած Արցախի տարածքը կոչել են Ղարաբաղ:

Այժմ Արցախը կայացել է որպես երկրորդ հայկական պետություն: Այդպիսով ներկայիս Հայաստանը բաղկացած է Հայաստանի Հանրապետությունից (ՀՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից (ԼՂՀ):

Ընդհանուր բնութագիրը: Արցախը բաժանված է 7 վարչական շրջանների` Շահումյանի, Քաշաթաղի, Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Հադրութի: Վարչական կենտրոնները քարտեզի վրա ընդգծված են:

Արցախի լեռներըԱրցախը ունի բարդ լեռնային ռելիեֆ: Մակերևույթի բացարձակ բարձրությունների տարբերություն­ները հասնում են մոտ 3700 մետրի (Կուր-Արաքսյան դաշտավայր` 100մ, Գոմշասար` 3724մ): ԼՂՀ հյուսիսային մասում, արևմուտքից արևելք ձգվում է Մռովասարի լեռնաշղթան, որի ամենաբարձր գագաթը Գոմշասարն է:

Թարթառ գետըԱրցախի համեմատաբար խոշոր գետը Թառթառն է (հայտնի է նաև որպես Տերտեր, Տրտու), որի վրա կառուցված է Սարսանգի ջրամբարը: Արցախի գետերից նշանավոր են նաև Խաչենագետը, Իշխանագետը և Հակարին: Արցախի բոլոր գետերի ավազանները հիմնականում անտառապատ են, հովիտները` գեղատեսիլ: Շատ են նաև հանքային աղբյուրները:

Գեղեցիկ է Արցախը...

Բնակչությունը: Հին հունական ու հռոմեական գրավոր աղբյուրները վկայում են, որ մեր թվարկությունից էլ շատ առաջ Մեծ Հայքի Արցախ, Ուտիք և մյուս նահանգների բնակիչները եղել են հայեր և խոսել են մեկ միասնական լեզվով` հայերենով: Արցախում հազարամյակներ շարունակ հայեր բնակվելու փաստը վկայում են ոչ միայն հայ, այլև արաբ, պարսիկ, վրացի ու թուրք հեղինակները:

ԴադիվանքՇատ են Արցախը ի սկզբանե հայերով բնակեցված լինելու նյութական ապացույցները ևս: Այդ տարածքում հայտնաբերված են հազարից ավելի հայերեն վիմագիր արձանագրություններ, ավելի քան 1600 պատմաճարտարապետական հուշարձաններ` վանքեր, եկեղեցիներ, պալատներ, հնագույն գերեզմանոցներ, խաչքարեր, բայց ոչ մի օտար հուշարձան` կառուցված մինչև 18-19-րդ դարերը:

18-19-րդ դարերում Արցախ են թափանցել թուրքալեզու քոչվոր ցեղեր, որոնք ընդհուպ մինչև 1926թ. համամիութենական (նախկին ԽՍՀՄ-ի) մարդահամարը պաշտոնապես կոչվել են կովկասյան թաթարներ: Հետագայում այդ ժողովրդին տրվեց ադրբեջանցիներ անվանումը:

Այժմ ԼՂՀ-ի բնակչությունը միատարր է. բնակվում են միայն հայեր:

Քաղաքները: ԼՂՀ-ի մայրաքաղաք Ստեփանակերտը կառուցված է Կարկառ գետի ձախ ափին: Ստեփանակերտը նախկինում Վարարակն կոչվող հին հայկական բնակավայրն է:

Դպրոց ՍտեփանակերտւմՎերջին տարիներին Ստեփանակերտի համար բնորոշ է եղել բնակչության և քաղաքային տնտեսության համեմատաբար արագ աճը: Քաղաքին բաժին է ընկնում ԼՂՀ-ի ամբողջ բնակչության մոտ 1/3-ը:

Ստեփանակերտը ԼՂՀ-ի ոչ միայն վարչական-քաղաքական, այլև մշակութային ու արդյունաբերական կենտրոնն է: Այստեղ են գտնվում հանրապետության նախագահի աշխատակազմը, Ազգային ժողովը, կառավարությունը, պետական համալսարանը, բազմաթիվ տեխնիկումներ ու դպրոցներ, մշակութային ու առողջապահական գլխավոր օջախները:

Արդյունաբերական ձեռնարկություններից հայտնի են մետաքսի և շինանյութերի կոմբինատները, գորգագործական ֆաբրիկան, էլեկտրատեխնիկական և գինու-կոնյակի գործարանները: Կան նաև կոշիկի, կահույքի և այլ ձեռնարկություններ:

Ստեփանակերտի առաջին հատակագծի (1926թ.) հեղինակը մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է:

Շուշին Արցախի երկրորդ քաղաքն է: Գտնվում է Ստեփանակերտից 10կմ հարավ, շրջապատի նկատմամբ տիրապետող դիրք ունեցող սարավանդի վրա, Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղու հարևանությամբ:

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցինՊատմական աղբյուրներում Շուշին հայտնի է որպես բնական անմատչելի դիրք ունեցող բերդաքաղաք, որտեղ արտաքին թշնամու հարձակումներից պաշտպանվել է գավառի բնակչությունը: 19-րդ դարում Շուշին դառնում է Անդրկովկասի առևտրական, արհեստագործական ու մշակութային կենտրոններից մեկը, բնակչության թվով (ավելի քան 40 հազ.) զիջում էր միայն Թբիլիսիին ու Բաքվին:

Շուշին ունեցել է տարբեր անուններ: Վաղ միջնադարում կոչվել է Շիկաքար, ավելի ուշ` Քարագլուխ, Քար, նաև` Շուշի բերդ:

Քաղաքը կառուցապատվել է գլխավոր հատակագծով, 2-3 հարկանի բնակելի շենքերով, դպրոցներով, հյուրանոցներով, խանութներով, եկեղեցիներով: Աչքի էին ընկնում Ղազանչեցոց Ամենափրկիչ մայր տաճարը, Խանդամիրյան թատրոնի շենքը, ճարտարապետական արժեք ներկայացնող այլ շինություններ:

Արցախի գոմեշներըՀյուրանոց Վանք գյուղում

Հայերեն  English  Русский 

Տաթև

Տաթև

Գետեր, լճեր

Գոշի լիճը Գոշավանքի մոտակայքում




Մեր գործընկերներն են

Металлообрабатывающие станки, кузнечно-прессовое оборудование