Գլխավոր Հայաստան Տեսարժան վայրեր Լուսանկարներ Տուրիզմ Երգեր

Արագածոտն

Արարատ

Արմավիր

Արցախ

Գեղարքունիք

Երևան

Լոռի

Կոտայք

Շիրակ

Սյունիք

Վայոց Ձոր

Տավուշ


Հանրագիտարան

The Hidden Treasures of Armenian mountains




Երևան

Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրըԵրևանը Հայաստանի մայրաքաղաքն է: Այն Հայաստանի քաղաքներից խոշորագույնն  է (227ք.կմ, 1255հզ.մարդ):

Քաղաքն ընկած է Արարատյան գոգավորության կենտրոնական մասում, Արարատյան դաշտից դեպի հյուսիս բարձրացող նախալեռների ամֆիթատրոնաձև լանջերին: Հարավում տեղանքի բացարձակ բարձրությունը 860մ է, հյուսիսում` գրեթե 1400մ: Մակերևույթը կտրատված է: Քաղաքի տարածքը հատում են Հրազդան գետի խոր կիրճը և դրա մի քանի վտակների, հատկապես Գետառի առաջացրած ձորակները:Երևանի տեսարաններից

Երևանը Հայաստանի քաղաքական-վարչական կենտրոնը լինելուց բացի, նաև նրա տնտեսական ու մշակութային գլխավոր կենտրոնն է: Երևանում կենտրոնացած է Հայաստանի բնակչության 30%-ը, արդյունաբերական ներուժի գրեթե կեսը, բարձրագույն ուսումնական հաստատու-թյունների ու գիտահետազոտական հիմնարկների 98%-ը, դրամատների ու բորսաների ճնշող մեծամասնությունը: Այստեղ են գտնվում արտասահմանյան երկրների բոլոր դեսպանատները, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և մյուս միջազգային կազմակեերպությունների ու ներկայացուցիչների գրասենյակները:

Հնագիտական պեղումներով հայտնաբերվել է Երևանի «ծննդյան վկայականը», որտեղ նշվում է, որ Գիշերային ԵրևանԷրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է Արարատյան (Ուրարտական) թագավորության Արգիշտի Ա արքան Ն.Ք.782թ.: Պեղված միջնաբերդը թագավորական պալատի ավերակներով հանդերձ պահպանվել է քաղաքի հարավարևելյան` Էրեբունի թաղամասում:

Ներկայիս Երևանի` որպես հայոց պետության մայրաքաղաքի կառուցապատումը սկսվել է 1924թ. գլխավոր հատակագծով, որի հեղինակն է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:

Երևանը հարուստ է ազգային ճարտարապետության կոթողներով: Հատկապես առանձնանում են օպերայի և բալեետի պետական ակադեմիական թատրոնը, Մատենադարանը, Մարզահամերգային համալիրը, Հաղթանակի և Կիևյան կամուրջները: Ծիծեռնակաբերդի բլրի վրա վեր է խոյանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, իսկ Հաղթանակի զբոսայգում` «Մայր Հայաստան» հուշարձանը:

Երևանի տեսարաններից «Մայր Հայաստան» հուշարձանը

Հայերեն  English  Русский 

Գայանե

Գայանե

Տուրիզմ

Գիշերը քարանձավում




Մեր գործընկերներն են

Металлообрабатывающие станки, кузнечно-прессовое оборудование