Գլխավոր Հայաստան Տեսարժան վայրեր Լուսանկարներ Տուրիզմ Երգեր

Արագածոտն

Արարատ

Արմավիր

Արցախ

Գեղարքունիք

Երևան

Լոռի

Կոտայք

Շիրակ

Սյունիք

Վայոց Ձոր

Տավուշ


Հանրագիտարան

The Hidden Treasures of Armenian mountains




Տավուշ

Տավուշի քարտեզը


Տարածքը` 2724 քառ. կմ
Բնակչությունը` 160 հզ. մարդ
Մարզկենտրոնը` Իջևան
Տեսարժան վայրերը` Առաքելոց վանք, Բերդավան, Դեղձնուտի վանք, Կապտավանք, Կիրանց, Հաղարծին, Մակարավանք, Մշկավանք, Նոր Գետիկ (Գոշավանք), Նոր Վարագավանք, Շխմուրադի, Ոսկեպար, Ջուխտակ, Սրվեղի վանք, Տավուշ բերդ
Տուր. երթուղիները` Անտառային անուրջ, Աշնանային գեղադիտակ

 

Տավուշի անտառներըՏվուշի մարզը միակն է, որ սահմանակից է թե´ Վրաստանին, թե´ Ադրբեջանին:

Նախկինում Տավուշի մարզի մեծ մասը մտել է Մեծ Հայքի Գուգարք և Ուտիք նահանգների մեջ: Ուտիքի մեջ է մտել մարզի տարածքի հյուսիսարևելյան` ավելի փոքր մասը (դա համընկել է Ուտիքի Տավուշ գավառի հետ, որի անունն էլ վերցրել է ներկայիս մարզը):

Բնական պայմանները և հարստությունները: Տավուշի մարզում բավական խիտ է գետային ցանցը: ամենամեծ գետն Աղստևն է, որի աչքի Լիճ Տավուշի անտառներումընկնող վտակներն են Գետիկը, Ոսկեպարը, Սառնաջուրը: Միափորի լեռներից սկսվում և գեղատեսիլ հովիտներով դեպի Կուր գետն են հոսում մի քանի գետակներ (Հախում, Տավուշ, Խնձորուտ):

Շատ են մանր լճերը: Հայտնի է Պարզ լիճը, որին բնությունը շնորհել է զարմանալի գեղեցկություն: Լիճը գտնվում է Դիլիջան քաղաքից ոչ հեռու, օղակված խիտ անտառով, ունի մաքուր, վճիտ ջուր, որի հայելում արտացոլվում են երկնքի լազուրն ու շրջակա անտառը:

Տավուշի անտառներըՏավուշը Հայաստանի ամենաանտառաշատ մարզն է, տարածքի համարյա կեսը անտառապատ է: Տավուշի անտառային շրջանը հիասքանչ տեսք է ընդունում հատկապես աշնանը, երբ դարավոր անտառը նմանվում է լեռնալանջերին սփռված բազմերանգ գորգի:

Աղստև գետի ավազանում գտնվում է Դիլիջանի արգելոցը: Այն կազմակերպվել է բուսական ու կենդանական աշխարհի պահպանման և տեղական պայմաններում նոր տեսակների բուծման նպատակով:

Զորավար Անդրանիկի արձանը ՆավուրումԲնակչությունը: Հնագիտական ուսումնասիրություններով ապացուցվում է, որ Տավուշի մարզը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարից սկսած: Բնակչությունը մեծագույն կորուստ է կրել սելջուկյան թուրքերի և թաթար մոնղոլական արշավանքների ժամանակ: Տասնյակ հազարավոր մարդիկ կոտորվել կամ գերեվարվել են: Ամբողջ շրջաններ ամայացել են:

Բնակչության որոշ ներգաղթ նկատվել է 18-րդ դարի սկզբին, երբ Ղարաբաղի առանձին գավառներից զգալի թվով հայեր վերաբնակվել են մարզի ստորին գոտու գյուղերում:

Քաղաքները: Տավուշի մարզի ամենախոշոր քաղաքը Դիլիջանն է: Ի սկզբանե Դիլիջանը զարգացել է որպես առողջարանային վայր, որտեղ Բերդավանի ամրոցըԱնդրկովկասի քաղաքներից եկող հարուստ ընտանիքներն անցկացրել են իրենց ամառային հանգիստը: Անցած դարասկզբին հայտնվել են առաջին մասնագիտական հիվան­դանոցներն ու սանատորիաները: Ավելի ուշ կառուցվել են նաև արդյունաբերական ձեռնարկություն­ներ («Իմպուլս» սարքաշինական գործարանը), կրթական ու մշակութային հաստատություններ: Այժմ Դիլիջանը հայտնի է որպես լեռնակլիմայական առողջարան: Նա միաժամանակ կարևոր արդյունաբերական կենտրոն է: Հավանական է, որ մոտակա տարիներում Դիլիջանը դառնա նաև բանկերի կենտրոնացման քաղաք:

Բերդ քաղաքի տեսարաններիցՏավուշի երկրորդ քաղաքը մարզկենտրոն Իջևանն է: Իջևանը որպես բնակավայր համեմատաբար երիտասարդ է: Այն հիմնադրվել է 18-րդ դարի վերջերին հանքային աղբյուրի մոտ և ստացել է Քարվանսարա անունը (վերանվանվել է Իջևան 1920թ., քաղաք է դարձել ավելի ուշ): Ներկայումս Իջևանը աչքի ընկնող արդյունաբերական ու մշակութային կենտրոն է: Հայտնի են խոշոր գորգագործական ֆաբրիկան ու փայտամշակման կոմբինատը, կան մեքենաշինական, թեթև ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Գործում է Երևանի պետական համալսարանի մասնաճյուղը:

Տավուշի մարզի մյուս քաղաքներն են Նոյեմբերյանը և Բերդը:

 

Հայերեն  English  Русский 

Տաթև

Տաթև

Տուրիզմ




Մեր գործընկերներն են

Металлообрабатывающие станки, кузнечно-прессовое оборудование