|
Դիտել բոլորը....... |
|
Հայաստան → Արագածոտն |
Արագածոտնի մարզ |  |
Տարածքը | 2753 |
|
Բնակչությունը | 175 | Տեսարժան վայրերը | Աղցք, Ամբերդ, Աստվածընկալ, Արուճ, Արտավազիկ, Բյուրական, Դաշտադեմ, Թալինի Կաթողիկե, Ծիրանավոր, Կարբի, Կարմրավոր, Կոշ, Հովհաննավանք, Մաստարա, Մարինե, Մուղնի, Ներսեհ Կամսարական, Շամիրամ, Ոսկեվազ, Ուշի, Սաղմոսավանք, Տեղեր, Օշական | Բնությունը | Արագած, |
|
Արագածոտնի մարզը իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից: Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնա-հատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի` Արագածի միջև: Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը, մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը: |
Բնական պայմանները և հարստությունները Արագածոտնը Հայաստանի այն մարզերից է, որտեղ հանդիպում են բոլոր վերընթաց լանդշաֆտային գոտիները: Շատ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները: Մարզի հիմնական ջրային զարկերակը Քասաղ գետն է` Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով: Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը: Հայտնի է Մաստարայի սելավային գետակը, որը հաճախ մեծ վնաս է հասցնում ցանքատարածություններին: Մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ կլիման բազմազան է: Եթե ցածրադիր հատվածում ամառը տևում է 5 ամիս (մայիս - սեպտեմբեր), ապա Արագածի մերձգագաթային հատվածում տարվա մեծ մասը ձմեռ է. այնտեղ նույնիսկ ամռան ամիսներին կարելի է հանդիպել ձնաբծերի: Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը: Բարձրալեռնային մասերում, լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ, որոնք հաճախ ընդմիջվում են քարակարկառներով ու լերկ ժայռերով: Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ անտառակներ: |
Բնակչությունը Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է: Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները: Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում: Արագածոտնի մարզն աչքի է ընկնում նաև նրանով, որ այդտեղ են հիմնականում կենտրոնացված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից եզդիները: Նրանք բնակվում են ինչպես խառը` հայերի հետ միասին, այնպես էլ առանձին գյուղերով: |
Քաղաքները Մարզի ամենա-մեծ քաղաքը մարզկենտրոն է` Աշտարակը: Աշտարակը Հայաստանի գեղատեսիլ բնակավայրերից է: Տարածվում է Արագած լեռան հարավային ստորոտներին, Քասաղ գետի կանիոնի երկու ափերին, ծովի մակարդակից ավելի քան 1100մ բարձրության վրա: Քաղաքն ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Երևանից ընդամենը 20կմ հեռավորության վրա, Երևան-Գյումրի և Երևան-Սպիտակ-Վանաձոր ավտոխճուղիների խաչմերուկում: Քաղաքի սահմաններում այդ խճուղիները Քասաղ գետը հատում են 3 կամուրջներով: Դրանցից հնագույնը կառուցվել է 17-րդ դարում, մյուս երկուսը` մեր օրերում: Աշտարակը 1960-ական թվականներից սկսած զարգացել է որպես Երևանի արբանյակ քաղաք: Մարզային կենտրոն դառնալուց հետո (1995թ.) կատարում է նաև մարզի ընդարձակ տարածքի վարչաքաղաքական, տնտեսական, գիտական ու կրթամշակութային կազմակերպիչ կենտրոնի գործառություն: Քաղաքում մարզային ղեկավար մարմիններից բացի գործում են հայտնի գիտական հաստատություններ, ժամանակակից արդյունաբերական ձեռնարկություններ, կրթական, մշակութային ու առողջապահական հիմնարկներ: Արագածոտնի մարզում Աշտարակից բացի կա ևս 2 քաղաղաք` Թալինը և Ապարանը: |
* * * Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը: |
|
 Արագածոտնի մարզ
|  Արագածոտնի մարզ
|  Արագածոտնի մարզ
|  Արագածոտնի մարզ
|  Արագածոտնի մարզ
|  Արագածոտնի մարզ
|  Արագածոտնի մարզ
|  Արագածոտնի մարզ
|  Արագածոտնի մարզ
|
|
|
|
|
Սպիտակավոր – Պռոշաբերդ FindArmenia 2010.09.05
|
|
Վայոց Ձոր Սպիտակավոր, Պռոշաբերդ |
Արշավը սկսելու ենք Վերնաշեն գյուղի Սբ.Հակոբ եկեղեցու մոտից, որտեղ այժմ Գլաձորի համալսարանի թանգարանն է: Գեղատեսիլ ձորով կբարձրանանք Սպիտակավոր վանքը: Վանքի տարածքում է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը: Այդտեղ նաև նկարահանվել է «Մենավոր ընկուզենի» կինոնկարը: Ճանապարհին կտեսնենք հին բնակատեղի: Սպիտակավորից կբարձրանանք Պռոշ իշխանի հզոր ռազմակայաններից մեկը` Պռոշաբերդը, որի բարձունքից բացվում է Վայոց Ձորի հիասքանչ տեսարանը:
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 093 235 160, 093 277 560, 093 833 904:
Արժեքը` 4000 դրամ: | | | Երկօրյա վրանային արշավ՝ յուրօրինակ անակնկալով (Հերհեր - Կարմրաշեն - Վայոց սար) Ճանապարհորդ 2010.09.04
|
|
Վայոց Ձոր Արփա
|
Կլինենք Հայաստանի բացառիկ գողտրիկ անկյուններից մեկում` Արփա գետի վտակ Հերհերի ավազանում, ուր կան ինչպես պատմաճարտարապետական ուշագրավ հուշարձաններ` Հերհերի Ս.Սիոն վանական համալիրը, Չիքի վանքն ու Կապույտ ամրոցը, Կարմրաշենի խաչքար-մահարձանն ու խաչքարերով հարուստ գյուղատեղին, այնպես էլ բնական գողտրիկ հուշարձաններ` Հերհերի ու Քարավազի չքնաղ ջրվեժները Հերհեր գետի վերին հոսանքում, ինչպես նաև Բազմաղբյուր և Ս.Գևորգ բնական աղբյուրները: Արշավի վերջնամասում մեզ սպասում է թեթև ու հաճելի վերելք դեպի տեղանքում իշխող Վայոց սար (Դալիկ) հրաբխային գագաթը /2581 մ/:
Մանրամասների համար զանգահարել 091-32-12-11 /Դավիթ/
Արժեքը՝ 6000 դրամ: | | | Մակարավանք - Ջուխտակ - Մորո Ձորո - Մաթոսավանք Արշավներ առանց սահմանի 2010.09.05
|
|
Տավուշ Դիլիջանի արգելոց Մակարավանք, Ջուխտակ |
Սպասվում է փոքրիկ քայլարշավ Տավուշի գեղեցիկ անտառային կածաններով: Կտեսնենք Մակարավանք և Ջուխտակ միջնադարյան վանքային համալիրները, կլինենք Մորո Ձորո վանքում (Ծռվիզի վանք), կգնանք նաև Մաթոսավանք: Գրանցվելու համար զանգահարեք 098 139 135 (Լիլիա): Արժեքը՝ 4500 դրամ: | |
|