|
Դիտել բոլորը....... |
|
Հայաստան → Լոռի |
Լոռու մարզ |  |
Տարածքը | 3795 |
|
Բնակչությունը | 300 | Տեսարժան վայրերը | Ախթալա, Բարձրաքաշ Ս.Գրիգոր, Խորակերտ, Խուճապ, Կայանբերդ, Կուրթան, Հաղպատ, Հնեվանք, Հոռոմայր, Ջգրաշեն, Սանահին, Սրբանես, Քառասնից Մանկանց, Քոբայր, Օձուն | Բնությունը | Դեբեդ, |
|
Լոռու մարզը բնակչության թվով առաջինն է: Մարզը բարեկարգ ավտոխճուղիներով կապվում է իր բոլոր հարևան մարզերի ու Վրաստանի հետ: Լոռու մարզի տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը: Այստեղ X-XIդդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն` Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը: |
Բնական պայմանները և հարստությունները Լոռու մարզն ընգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ: Մակերևույթին բնորոշ են ընդարձակ լեռնաշղթաները, աստիճանակերպ լանջերը, լավային սարավանդները, անդնդախոր ձորերը: Առանձնանում են Փամբակի ու Լոռու գոգավորությունները և Լոռու ձորը: Գոգավորությունները միմյանցից բաժանվում են Բազումի լեռնաշղթայով: Այստեղ է գտնվում Պուշկինի լեռնանցքը, որտեղով անցնում է խճուղին և որտեղ 1828թ. Էրզրում մեկնող Ալեքսանդր Պուշկինը հանդիպել է Ալեքսանդր Գրիբոյեդովի դիակին, որը փոխադրում էին Թիֆլիս: Գրիբոյեդովը զոհվել էր Պարսկաստանում, այնտեղ նա (Ռուսաստանի լիազոր-նախարարն էր) կազմակերպում էր հայերի գաղթը դեպի Հայաստանի` Ռուսաստանին միացած շրջաններ: Մարզի հիմնական ջրային զարկերակը Դեբեդ գետն է` Ձորագետ, Փամբակ, Մարց վտակներով: Մարզը հարուստ է հանքային աղբյուրներով: Լոռու մարզում տիրապետող են անտառը, լեռնատափաստանային ու մերձալպյան բուսականությունը: |
Բնակչությունը Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով: Մարզի մյուս հատկանշական կողմն այն է, որ նա բնակչության ուրբանիզացման ամենաբարձր մակարդակ ումեցող մարզերից է: |
Քաղաքները Մարզկենտրոնը` Վանաձորը (նախկինում` Մեծ Ղարաքիլիսա, Կիրովական), անցած դարասկզբին եղել է ոչ մեծ գյուղաքաղաք: Որպես քաղաքային բնակավայր ձևավորվել է 1930-ական, իսկ բուռն զարգացում ապրել է 1950-ական թվականներից սկսած: Այժմ Վանաձորը Հայաստանի Հանրապետության բազմաճյուղ արդյունաբերություն, ինչպես նաև կրթական, գիտական, առողջապահական, ու մշակութային հիմնարկների համեմատաբար զարգացած ցանց ունեցող կենտրոններից է, երկաթուղային ու ավտոխճուղային ճանապարհների կարևոր հանգույց: Վանաձորը իր մարդաշատությամբ երկրի երրորդ քաղաքն է: Լոռու մարզի մյուս քաղաքներն են Ալավերդին, Ստեփանավանը, Սպիտակը, Տաշիրը, Թումանյանը, Շամլուղը, Ախթալան: Ալավերդին նշանավոր է նրանով, որ դեռևս 19-րդ դարի վերջին այստեղ կառուցվել է Հայաստանի ծանր արդյունաբերության առաջնեկը` «Մանես» պղնձաձուլական գործարանը: Նա եղել է մետալուրգիայի ամենահզոր ձեռնարկությունը անդրկովկասում և տվել է Ռուսաստանում արտադրվող պղնձի 1/4 մասը: 1980-ական թվականների վերջերին շրջակա միջավայրը աղտոտելու պատճառով արտադրությունը կանգնեցվեց: Այժմ աշխատում է իր հզորության մի մասով միայն: 1988թ. աղետալի երկրաշարժը մեծ վնաս հասցրեց նաև Լոռու մարզի արդյունաբերությանը: Շատ գործարաններ ու ֆաբրիկաներ հիմնովին ավերվեցին: Այժմ դրանց մի մասը վերականգնվում ու վերագործարկվում է: |
* * * Մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը: |
|
 Լոռու մարզ
|  Լոռու մարզ
|  Լոռու մարզ
|  Լոռու մարզ
|  Լոռու մարզ
|  Լոռու մարզ
|  Լոռու մարզ
|  Լոռու մարզ
|  Լոռու մարզ
|
|
|
|
|
Լաստիվեր FindArmenia 2010.09.12
|
|
Տավուշ
|
Ուղևորվում ենք Տավուշի մարզի ամենագեղեցիկ վայրերից մեկը` Լաստիվեր: Ենոքավան գյուղի ձիարշավարանի մոտից, գեղատեսիլ ձորի եզրով իջնելու ենք երկհարկ քարանձավներ: Քարանձավներից կքայլենք դեպի ջրվեժներ, որտեղ կարող ենք լողանալ ու կանգնել ուժեղ հոսանքների տակ: Գետի ափին հնարավորություն կունենանք հանգստանալ շատ հետաքրքիր ու յուրօրինակ անտառային կացարաններում: Ամբողջ ճանապարհը անցնում է զով անտառների միջով, իսկ որտեղ անտառը նոսրանում է, բացվում են հիանալի տեսարաններ:
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 093 277 560 (Դավիթ) կամ 093 235 160 (Արամ): Արժեքը՝ 4000 դրամ: | | | Քառօրյա հրաշալի արշավ Արցախում Ճանապարհորդ 2010.09.18
|
|
Արցախ Շուշի, Ղազանչեցոց, Ծիծեռնավանք, Գտչավանք, Ամարաս, Գանձասար, Բովուրխանավանք, Ննգիջան, Շոշկա, Կանաչ Ժամ, Մայրաբերդ, Սխտորաշենի չինարի, Ննգի |
Քառօրյա արշավի ընթացքում մենք կլինենք Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, վեհաշուք Շուշիում, Բերձոր և Մարտունի հերոս-քաղաքներում:
Արշավի շրջանակներում կայցելենք Ծիծեռնավանքի, Գտչավանքի, Ամարասի և Գանձասարի վանական համալիրներ, Բովուրխանավանքի, Ննգիջանի, Բռի Եղցի ու Շոշկա վանքեր, Բերձորի, Շուշիի Ղազանչեցոց ու Կանաչ ժամ եկեղեցիներ, Շուշիի, Մայրաբերդի ու Տիգրանակերտի հզոր ամրոցներ, Շուշիի ու Ստեփանակերտի երկրագիտական ու Նիկոլ Դումանի տուն-թանգարաններ, Սխտորաշենի հսկա տարեց սոսու ծառ և բազմաթիվ այլ բնական հուշարձաններ:
Գրանցվելու համար խնդրվում է զանգահարել 091 321211 /Դավիթ/: Արժեքը՝ 22000 դրամ: | |
|