treasuresfindarmenia.com
   
ԳլխավորՀայաստան Տեսարժան վայրերԲնությունՊատմությունԵրգերԱրշավախմբերԱրշավներ
Մեր վեբ-ստուդիան
ԻՆՖՈսթրիմ վեբ-ստուդիա

Արագածոտն
Արարատ
Արմավիր
Արցախ
Գեղարքունիք
Երևան
Լոռի
Կոտայք
Շիրակ
Սյունիք
Վայոց Ձոր
Տավուշ

Հայագիտական առարկաների դասընթացներ

«Երկիր և մշակույթ» հասարակական բարեգործական կազմակերպությունը կազմակերպում է հայագիտական առարկաների դասընթացներ, որոնք հնարավորություն կտան կարճ ժամանակահատվածում համակողմանի գիտելիքներ ստանալ հայագիտական գիտություններից:....

Դիտել բոլորը.......

Հայաստան → Շիրակ

Շիրակի մարզ

Քարտեզ: Շիրակի մարզ

Տարածքը

2681

Meteo-TV

Բնակչությունը

380

Տեսարժան վայրերը

Արթիկ, Լմբատավանք, Հառիճավանք, Մարմաշեն, Յոթ Վերք, Պեմզաշեն

Բնությունը

Շիրակի մարզը միաժամանակ սահմանակից է արտասահմանյան երկու պետության` Թուրքիային և Վրաստանին: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է նաև այն, որ Վրաստանի տարածքը` Շիրակի մարզին հարող պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է:

Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:

Բնական պայմանները և հարստությունները

Շիրակի մարզում է գտնվում Աշոցքի սարահարթը, որի բարձրությունը 1800-2200 մետր է: Աշոցքի սարահարթում օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը իջնում է մինչև -46°: Դա Հայկական լեռնաշխարհի «ցրտի բևեռն է»: Այստեղ է գտնվում Արփի լճի ջրամբարը:

Երկրակեղևի շարժումները Շիրակում տակավին շարունակվում են: Անցած դարում տեղի են ունեցել 1926 և 1988 թվականների ավերիչ երկրաշարժերը:

Մարզի միակ խոշոր գետը Ախուրյանն է, որը սկիզբ է առնում Արփի լճից: Գետի ակունքի վրա կառուցվել է ամբարտակ, և բնական լիճը վերածվել է ջրամբարի: Թուրքիայի հետ սահմանային տեղամասում Ախուրյանի վրա կառուցվել է Ախուրյանի ջրամբարը, որը խոշորագույնն է Հայաստանում:

Մարզի տարբեր մասերում հանդիպում են ուրարտական սեպագիր արձանագրություններ, տարբեր ժամանակների բերդերի ու ամրոցների ավերակներ, կամուրջների հետքեր, այլ հնություններ: Պետական սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում, ընդամենը մի քանի կմ-ի վրա երևում են Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները:

Բնակչությունը

Շիրակի բնակչության թիվը և ազգային կազմը մեծ փոփոխություններ են կրել հատկապես վերջին հարյուրամյակներում: Հայ Բագրատունիների թագավորության անկումից հետո (որի մեջ էր մտնում մարզի ներկա տարածքը) Հայաստանը երկար ժամանակ դառնում է պատերազմական ակտիվ գործողությունների և օտար նվաճողների ասպատակությունների թատերաբեմ: Նվազում է հայ բնակչությունը: Ռուսաստանին միանալուց հետո Արևմտյան Հայաստանից վերաբնակված հայության մի զգալի մասը հաստատվում է այստեղ և մեծացնում բնակչության թվաքանակը:

Բնակչությունը մեծ կորուստներ է կրել 1918 և 1920 թվականների թուրքական կրկնակի բռնազավթման ժամանակ, երբ զավթիչների կողմից կատարվել են խաղաղ բնակիչների զանգվածային կոտորածներ: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին կամ արտագաղթեցին 1988թ. երկրաշարժի պատճառով:

Քաղաքները

Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրիգետի ափին:

Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից` Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:

Մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Գյումրին եղել է մի աննշան գյուղ: Նրա տնտեսական նշանակությունը կտրուկ աճել է, երբ այստեղ, ռուս-թուրքական սահմանագլխին հիմնվել է ռուսական բազմամարդ կայազոր, կառուցվել է Ալեքսանդրապոլի բերդը, ստեղծվել են զինվորական ավաններ` քաղաքի թաղամասեր, որոնք հայտնի են դառնում Կազաչի պոստ և Պոլիգոններ անուններով: Ալեքսանդրապոլի տնտեսական կյանքը և բնակչության արտադրական զբաղմունքը սկսում են հարմարվել զինվորական կայազորի տնտեսական պահանջներին: Արագ թափով զարգանում է արհեստագործությունը:

Քաղաքի զարգացմանը նոր խթան է հաղորդում Թբիլիսի-Գյումրի-Կարս և Գյումրի-Երևան-Նախիջևան երկաթուղու և Գյումրի երկաթուղային դեպոյի կառուցումը: 1914թ. արդեն Գյումրիի բնակչությունը գերազանցում էր 30 հազ. մարդուց, այսինքն` այնքան էր, ինչքան Երևանի բնակչությունը, իսկ զինվորական կայազորի հետ միասին` ավելի շատ:

Խորհրդային իշխանության հաստատումով և Կարսի մարզը Թուրքիային անցնելով Գյումրին կրկին հայտնվեց պետական սահմանի վրա: Սակայն այդ հանգամանքը քաղաքի զարգացումը ոչ թե խթանող, այլ խոչընդոտող գործոն դարձավ:

Այդուհանդերձ քաղաքը զարգանում էր: 1980-ական թվականների վերջին նրա բնակչությունը հասել էր 230 հազարի: Ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար էին տեքստիլ, սննդի և մեքենաշինական ճյուղերը: Գործում էին բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական հիմնարկներ, ակտիվ էր մշակութային կյանքը:

Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը: Ավերվեցին ու շարքից դուրս եկան քաղաքի գրեթե բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները, դադարեց գործելուց քաղաքային տնտեսությունը` տրանսպորտը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Եղան մեծաթիվ զոհեր: Տասնյակ հազարավոր ընտանիքներ հեռացան Գյումրիից:

Կազմվեց քաղաքի նոր հատակագիծ, ստեղծվեց շինարարական հզոր բազա, սկսվեց քաղաքի վերականգնումը: Աշխարհի տարբեր երկրներ անմիջականորեն մասնակցում եին վերականգնման աշխատանքներին: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումը անհնար դարձրեց վերականգնման ծրագրի իրականացումը: Այն մնաց անավարտ:

Ներկայումս վերսկսված է Գյումրիի վերականգնումը, որը կատարվում է հայ մեծ բարերարների միջոցներով ու ջանքերով:

Շիրակի մարզի մյուս քաղաքներն են Արթիկը և Մարալիկը:

* * *

Գյումրիում կանգնեցված է աշխարհահռչակ շանսոնյե և մեծագույն հայ բարերար` Շառլ Ազնավուրի արձանը: Անգնահատելի է նրա ցուցաբերած օգնությունը Գյումրեցիներին և, ընդհանրապես, ամբողջ Հայ ժողովրդին:

Շիրակի մարզ
Շիրակի մարզ
Շիրակի մարզ
Շիրակի մարզ
Շիրակի մարզ
Շիրակի մարզ
Շիրակի մարզ
Շիրակի մարզ
Շիրակի մարզ
Շիրակի մարզ
ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ - Ուսուցողական խաղ

hikingԵրկօրյա վրանային արշավ՝ յուրօրինակ անակնկալով (Հերհեր - Կարմրաշեն - Վայոց սար)
Ճանապարհորդ
2010.09.04

Վայոց Ձոր
Արփա

Կլինենք Հայաստանի բացառիկ գողտրիկ անկյուններից մեկում` Արփա գետի վտակ Հերհերի ավազանում, ուր կան ինչպես պատմաճարտարապետական ուշագրավ հուշարձաններ` Հերհերի Ս.Սիոն վանական համալիրը, Չիքի վանքն ու Կապույտ ամրոցը, Կարմրաշենի խաչքար-մահարձանն ու խաչքարերով հարուստ գյուղատեղին, այնպես էլ բնական գողտրիկ հուշարձաններ` Հերհերի ու Քարավազի չքնաղ ջրվեժները Հերհեր գետի վերին հոսանքում, ինչպես նաև Բազմաղբյուր և Ս.Գևորգ բնական աղբյուրները: Արշավի վերջնամասում մեզ սպասում է թեթև ու հաճելի վերելք դեպի տեղանքում իշխող Վայոց սար (Դալիկ) հրաբխային գագաթը /2581 մ/:
Մանրամասների համար զանգահարել 091-32-12-11 /Դավիթ/
Արժեքը՝ 6000 դրամ:

hikingՄակարավանք - Ջուխտակ - Մորո Ձորո - Մաթոսավանք
Արշավներ առանց սահմանի
2010.09.05

Տավուշ
Դիլիջանի արգելոց
Մակարավանք, Ջուխտակ

Սպասվում է փոքրիկ քայլարշավ Տավուշի գեղեցիկ անտառային կածաններով: Կտեսնենք Մակարավանք և Ջուխտակ միջնադարյան վանքային համալիրները, կլինենք Մորո Ձորո վանքում (Ծռվիզի վանք), կգնանք նաև Մաթոսավանք:
Գրանցվելու համար զանգահարեք 098 139 135 (Լիլիա):
Արժեքը՝ 4500 դրամ:

hikingՍպիտակավոր – Պռոշաբերդ
FindArmenia
2010.09.05

Վայոց Ձոր
Սպիտակավոր, Պռոշաբերդ

Արշավը սկսելու ենք Վերնաշեն գյուղի Սբ.Հակոբ եկեղեցու մոտից, որտեղ այժմ Գլաձորի համալսարանի թանգարանն է: Գեղատեսիլ ձորով կբարձրանանք Սպիտակավոր վանքը: Վանքի տարածքում է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը: Այդտեղ նաև նկարահանվել է «Մենավոր ընկուզենի» կինոնկարը: Ճանապարհին կտեսնենք հին բնակատեղի: Սպիտակավորից կբարձրանանք Պռոշ իշխանի հզոր ռազմակայաններից մեկը` Պռոշաբերդը, որի բարձունքից բացվում է Վայոց Ձորի հիասքանչ տեսարանը:
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 093 235 160, 093 277 560, 093 833 904:
Արժեքը` 4000 դրամ:

© 2006-2010 Baghdasaryan Brothers. All rights reserved.     Design & development by INFOstream.

home   |   about us   |   our projects   |   partners   |   contacts