Book online with ginosi.com

Դանիել Վարուժան

(1884-1915)

Գրականություն. Դանիել ՎարուժանԻր մանկությունն ու պատանեկությունը հետագայում այսպես է հիշում բանաստեղծը. «Ծնած եմ 1884-ին Սեբաստիո մոտ՝ Բրգնիկ գյուղը, ուր աճած է մանկությունս՝ ուռենիներուն տխուր հովանիին տակ երազկոտ կամ գետեզերքներուն վրա բադերուն քարեր նետելով անառակորեն: Դեռ հազիվ թիթեռներ որսալու հասակին մեջ, հայրս պանդխտած է Պոլիս, և մայրս, ձմեռային երկար երեկոները, թոնրատունը նստած, երևակայությունս օրորած է ենիչերիներու և գայլերու պատմություններով... Գյուղի դպրոցը հազիվ սկսած եմ ժամագիրքը կարդալ սովրիլ, զիս տարած են Պոլիս 1896-ի օրերուն, ուր հայրս, արյան սարսափին մեջ փնտրելե հուսահատ, գտած եմ բանտին մեջ՝ այն տխուր օրերուն ստորեն ամբաստանված: Երկու տարի հաճախած եմ Սագըզ Աղաճիի Մխիթարյան դպրոցը, հետո Քաղկեդոնի վարժարանը, ուր երկար ատեն պատանեկությունս երազած է ընդմեջ Մոտայի ծովակին և Դուրյանի ոսկրներուն՝ Սկյուտար: Արձակուրդներս ընդհանրապես անցած են հորս քով՝ Խավյար խանը, հայ պանդուխտներու հառաչանքներուն և վերքերու տրոփյունին ունկնդիր...»:

Քաղկեդոնի վարժարանի 6-րդ դասարանն ավարտելուց հետո պատանի Դանիելը ուսումը շարունակում է Վենետիկի Մուրատ-Ռաֆայելյան վարժարանում: Այստեղ ապագա բանաստեղծը ծանոթանում է հայ հնագույն մշակույթին, համաշխարհային գրականության ու արվեստի կոթողներին: 1905 թ. մեկնում է Բելգիա, ընդունվում է Գենտի համալսարանը, որն ավարտում է 1909 թ.: Վարուժանը հայրենիք է վերադառնում որպես արդեն ճանաչված ու սիրված բանաստեղծ...

Մի քանի տարի Սեբաստիայի և Եվդոկիայի դպրոցներում ուսուցչություն անելուց հետո, 1912-ին, Վարուժանը տեղափոխվում է Կ.Պոլիս և ստանձնում Լոաավորչյան վարժարանի տեսչի պաշտոնը: Միաժամանակ եռանդով մասնակցում է աշխուժացած գրական կյանքին:

Բայց երիտասարդ բանաստեղծին վիճակված չէր մինչև վերջ իրագործել իր կրթական և ստեղծագործական ծրագրերը. երեսունմեկ տարին հազիվ բոլորած բանաստեղծը դառնում է 1915 թվականի Մեծ եղեռնի զոհ:


Share |
Հայերեն Русский English
Որոնում
Արալեռ - Զորավար
18.12.2011
Մանրամասն...
Երթուղիներ
Կիրակին պայծառ էր, երեկ
Կիրակին պայծառ էր, երեկ
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Meteo-TV
Երևան
Շիրակ
Կոտայք
Գեղարքունիք
Լոռի
Տավուշ
Արագած. լեռ.
Արագած. նախ.
Արարատ
Արմավիր
Վայք լեռ.
Վայք նախ.
Սյունիք հովիտ.
Սյունիք նախ.
Արցախ
Ջավախք
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ