Book online with ginosi.com

Հրանտ Մաթևոսյան

(1936-2003)

Գրականություն. Հրանտ ՄաթևոսյանՀրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում 1936թ.: Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի մանկավարժական ինստիտուտում: Հետո սովորել է Մոսկվայի սցենարական դասընթացներում:

Նրա պատմվածքները և վիպակները հենց սկզբից գրավեցին ընթերցողների ուշադրությունը: Նա գրեթե միանգամից դարձավ Հայաստանի նշանավոր գրողներից մեկը: Մաթևոսյանը պատմում էր գյուղի, գյուղացիների կյանքի, նրանց ծանր աշխատանքի մասին: Պատմելու նրա ձևը նորություն էր հայ գրականության մեջ: Նրա հերոսները մարդիկ են, որոնք չեն լքում իրենց աշխարհը, իրենց գյուղը, չարչարվում են ամբողջ կյանքում, որովհետև գտնում են, որ մարդու առաջին պարտքը աշխատել և աշխարհը լավացնելն է:

Նրա վիպակների հիման վրա կինոնկարներ նկարահանվեցին («Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը»), ներկայացումներ բեմադրվեցին: Մաթևոսյանը ճանաչվեց ոչ միայն Հայաստանում, այլև նախկին Խորհրդային Միության մեջ, ստացավ խորհրդային ամենաբարձր գրական պարգևներից մեկը` Պետական մրցանակը: Նրա բոլոր գործերը թարգմանվեցին և տպագրվեցին ռուսերեն, ինչպես նաև այլ լեզուներով:


Մաթևոսյանը հրաշալի գիտեր հայրենի բնաշխարհը և շատ է գրել նրա մասին: «Կանաչ դաշտ» պատմվածքը այդ գործերից է. նրա մեջ գրողը պատմում է, թե ինչպես մայր ձին և մայր գայլը կռվում էին միմյանց դեմ` իրենց ձագերին պահպանելու և կերակրելու համար: Այդ կռվում ձին հաղթեց, բայց... Շարունակությունը կիմանաք պատմվածքը կարդալիս:


Share |
Հայերեն Русский English
Որոնում
Արալեռ - Զորավար
18.12.2011
Մանրամասն...
Երթուղիներ
Կիրակին պայծառ էր, երեկ
Կիրակին պայծառ էր, երեկ
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Meteo-TV
Երևան
Շիրակ
Կոտայք
Գեղարքունիք
Լոռի
Տավուշ
Արագած. լեռ.
Արագած. նախ.
Արարատ
Արմավիր
Վայք լեռ.
Վայք նախ.
Սյունիք հովիտ.
Սյունիք նախ.
Արցախ
Ջավախք
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ