treasuresfindarmenia.com
   
ԳլխավորՀայաստան Տեսարժան վայրերԲնությունՊատմությունԵրգերԱրշավախմբերԱրշավներ
Մեր վեբ-ստուդիան
ԻՆՖՈսթրիմ վեբ-ստուդիա

Գոշավանք (Նոր Գետիկ) վանքային համալիր (XII-XIIIդդ.)
Մարզը - Տավուշ


Ննգիջանի եկեղեցի (XIXդ.)
Մարզը - Արցախ


Ծիծեռնավանք (IVդ.)
Մարզը - Արցախ


Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի (Xդ.)
Մարզը - Արագածոտն


Որոտնաբերդ (Vդ.)
Մարզը - Սյունիք


Հայագիտական առարկաների դասընթացներ

«Երկիր և մշակույթ» հասարակական բարեգործական կազմակերպությունը կազմակերպում է հայագիտական առարկաների դասընթացներ, որոնք հնարավորություն կտան կարճ ժամանակահատվածում համակողմանի գիտելիքներ ստանալ հայագիտական գիտություններից:....

Դիտել բոլորը.......

Հայագիտական առարկաների դասընթացներ

Խումբը - Ճանապարհորդ

“Երկիր և մշակույթ” հասարակական բարեգործական կազմակերպությունը կազմակերպում է հայագիտական առարկաների դասընթացներ, որոնք հնարավորություն կտան կարճ ժամանակահատվածում համակողմանի գիտելիքներ ստանալ հայագիտական գիտություններից:

Դասընթացներն անց են կացվելու հուլիսի 1-ից` յուրաքանչյուր առարկան շաբաթական 1 անգամ: Դասընթացների տևողությունը` 3 ամիս (ընդհանուր 12 դասընթաց` մեկ առարկան):

 

Առաջարկվող դասընթացներն են.

1. Հայոց պատմություն (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը)

2. Հայ մշակույթի պատմություն (գրականություն, փիլիսոփայություն, ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, պար, թատրոն, կինո)

3. Գրաբար և դասական ուղղագրություն

4. Հայերեն օտարերկրացիների համար

5. Հայաստանի աշխարհագրություն (ֆիզիկական և տնտեսական աշխարհագրություն)

6. Հայագիտական այլ առարկաներ (հնագիտություն, ազգագրություն, բանահյուսություն, աղբյուրագիտություն, պատմագրություն, դրամագիտություն, վիմագրություն)

 

Յուրաքանչյուր առարկայի մեկ ամսվա վճարը 2500 դրամ է:

Դասընթացներն անցկացվելու են “Երկիր և մշակույթ” ՀԿ գրասենյակում (հասցե` Երևան, Վարդանանց 5), յուրաքանչյուր առարկան 2 ժամ տևողությամբ` ժամը 18:30-20:30 (շաբաթվա օրը կորոշվի մասնակիցների ցանկությամբ): Խումբը բաղկացած է լինելու 10-12 հոգուց` յուրաքանչյուր առարկայի համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 091 32-12-11 կամ գրել landandculture@gmail.com էլ-հասցեին:

“Երկիր և մշակույթ” ՀԿ

Դիտել բոլորը

ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ - Ուսուցողական խաղ

hikingԵրկօրյա վրանային արշավ՝ յուրօրինակ անակնկալով (Հերհեր - Կարմրաշեն - Վայոց սար)
Ճանապարհորդ
2010.09.04

Վայոց Ձոր
Արփա

Կլինենք Հայաստանի բացառիկ գողտրիկ անկյուններից մեկում` Արփա գետի վտակ Հերհերի ավազանում, ուր կան ինչպես պատմաճարտարապետական ուշագրավ հուշարձաններ` Հերհերի Ս.Սիոն վանական համալիրը, Չիքի վանքն ու Կապույտ ամրոցը, Կարմրաշենի խաչքար-մահարձանն ու խաչքարերով հարուստ գյուղատեղին, այնպես էլ բնական գողտրիկ հուշարձաններ` Հերհերի ու Քարավազի չքնաղ ջրվեժները Հերհեր գետի վերին հոսանքում, ինչպես նաև Բազմաղբյուր և Ս.Գևորգ բնական աղբյուրները: Արշավի վերջնամասում մեզ սպասում է թեթև ու հաճելի վերելք դեպի տեղանքում իշխող Վայոց սար (Դալիկ) հրաբխային գագաթը /2581 մ/:
Մանրամասների համար զանգահարել 091-32-12-11 /Դավիթ/
Արժեքը՝ 6000 դրամ:

hikingՍպիտակավոր – Պռոշաբերդ
FindArmenia
2010.09.05

Վայոց Ձոր
Սպիտակավոր, Պռոշաբերդ

Արշավը սկսելու ենք Վերնաշեն գյուղի Սբ.Հակոբ եկեղեցու մոտից, որտեղ այժմ Գլաձորի համալսարանի թանգարանն է: Գեղատեսիլ ձորով կբարձրանանք Սպիտակավոր վանքը: Վանքի տարածքում է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը: Այդտեղ նաև նկարահանվել է «Մենավոր ընկուզենի» կինոնկարը: Ճանապարհին կտեսնենք հին բնակատեղի: Սպիտակավորից կբարձրանանք Պռոշ իշխանի հզոր ռազմակայաններից մեկը` Պռոշաբերդը, որի բարձունքից բացվում է Վայոց Ձորի հիասքանչ տեսարանը:
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 093 235 160, 093 277 560, 093 833 904:
Արժեքը` 4000 դրամ:

hikingՄակարավանք - Ջուխտակ - Մորո Ձորո - Մաթոսավանք
Արշավներ առանց սահմանի
2010.09.05

Տավուշ
Դիլիջանի արգելոց
Մակարավանք, Ջուխտակ

Սպասվում է փոքրիկ քայլարշավ Տավուշի գեղեցիկ անտառային կածաններով: Կտեսնենք Մակարավանք և Ջուխտակ միջնադարյան վանքային համալիրները, կլինենք Մորո Ձորո վանքում (Ծռվիզի վանք), կգնանք նաև Մաթոսավանք:
Գրանցվելու համար զանգահարեք 098 139 135 (Լիլիա):
Արժեքը՝ 4500 դրամ:

© 2006-2010 Baghdasaryan Brothers. All rights reserved.     Design & development by INFOstream.

home   |   about us   |   our projects   |   partners   |   contacts