treasuresfindarmenia.com
   
ԳլխավորՀայաստան Տեսարժան վայրերԲնությունՊատմությունԵրգերԱրշավախմբերԱրշավներ
Մեր վեբ-ստուդիան
ԻՆՖՈսթրիմ վեբ-ստուդիա

Մեր նախագծերը

«Հայաստանով արշավելիս» ցուցահանդես-մրցույթ

Հանրագիտարան

Լուսանկարների ցուցահանդես

Պրակտիկա

ԱԱՎ «РОСНЕФТЬ-МОСКВА»

Կոնտակտները


Յոթ Վերք (Սուրբ Նշան) եկեղեցի (XIXդ.)
Մարզը - Շիրակ


Հաղարծին վանքային համալիր (X-XIIIդդ.)
Մարզը - Տավուշ


Շուշիի ամրոց (XVIIIդ.)
Մարզը - Արցախ


Զորաց Քարեր (Քարահունջ) (VI հազ. մ.թ.ա.)
Մարզը - Սյունիք


Հայագիտական առարկաների դասընթացներ

«Երկիր և մշակույթ» հասարակական բարեգործական կազմակերպությունը կազմակերպում է հայագիտական առարկաների դասընթացներ, որոնք հնարավորություն կտան կարճ ժամանակահատվածում համակողմանի գիտելիքներ ստանալ հայագիտական գիտություններից:....

Դիտել բոլորը.......

Մեր նախագծերը

 

Հայաստանով արշավելիս

«Հայաստանով արշավելիս» լուսանկարների ցուցահանդես-մրցույթ

Միջոցառման նպատակն էր բացահայտել Հայաստանում արշավագնացության առավելությունները, ինչպես նաև ներկայացնել արշավագնացությունը, որպես Հայաստանում տուրիզմի զարգացման լավագույն ուղղություն:
Մրցույթին մասնակցեցին 90 արշավորդ 6 արշավախմբից:

Հայաստանի տեսարժան վայրերի հանրագիտարան

Հայաստանի տեսարժան վայրերի հանրագիտարան

2007թ. լույս է տեսել «Հայոց լեռների գանձերը» տեսարժան վայրերի հանրագիտարանը (հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով): Հանրագիտարանը պարունակում է Հայաստանի (ՀՀ, ԼՂՀ) 130 տեսարժան վայրերի նկարագրություն, մոտ 3000 բարձրորակ լուսանկար, մանրամասն ինտերակտիվ քարտեզ և հաճելի հայկական երաժշտություն:

Լուսանկարների ցուցահանդես

Լուսանկարների ցուցահանդես

2007թ. սեպտեմբերի 22-ից 29-ը, «Մոսկվայի Տուն» մշակութա-գործարարական կենտրոնի և «Վեգա Գրուպ» ընկերության աջակցությամբ, «Մոսկվայի Տուն» մ.գ.կ. ցուցասրահում մենք կազմակերպեցինք Հայաստանի տեսարժան վայրերի լուսանկարների ցուցահանդես` «Հայոց լեռների գանձերը» խորագրով:

Ուսումնական և նախադիպլոմային պրակտիկա

Ուսումնական և նախադիպլոմային պրակտիկա

2005թ.-ից մենք զբաղվում ենք Հայաստանում (ՀՀ, ԼՂՀ) լեռնային տուրիզմի կազմակերպմամբ: 2009թ.-ից Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը մեր մոտ է ուղարկում տուրիզմի ֆակուլտետի ուսանողներին` ուսումնական և նախադիպլոմային պրակտիկաների:

ԱԱՎ «РОСНЕФТЬ-МОСКВА»

ԱԱՎ «РОСНЕФТЬ-МОСКВА»

2008թ. հուլիսին, «ПАРКойл» ՓԲԸ-ի և «РОСНЕФТЬ» ԲԲԸ-ի հետ համատեղ՝ ստեղծվեց ծրագրային արտադրանք՝ «օպերատորի ԱԱՎ (ավտոմատացված աշխատավայր) «РОСНЕФТЬ-МОСКВА», որը նախատեսված է նավթալցակայաններից ավտոլցակայաններ նավթամթերքի մատակարարման առաջնություն ունեցող ուղիների որոշման համար:

ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ - Ուսուցողական խաղ

hikingՔառօրյա հրաշալի արշավ Արցախում
Ճանապարհորդ
2010.09.18

Արցախ
Շուշի, Ղազանչեցոց, Ծիծեռնավանք, Գտչավանք, Ամարաս, Գանձասար, Բովուրխանավանք, Ննգիջան, Շոշկա, Կանաչ Ժամ, Մայրաբերդ, Սխտորաշենի չինարի, Ննգի

Քառօրյա արշավի ընթացքում մենք կլինենք Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, վեհաշուք Շուշիում, Բերձոր և Մարտունի հերոս-քաղաքներում: Արշավի շրջանակներում կայցելենք Ծիծեռնավանքի, Գտչավանքի, Ամարասի և Գանձասարի վանական համալիրներ, Բովուրխանավանքի, Ննգիջանի, Բռի Եղցի ու Շոշկա վանքեր, Բերձորի, Շուշիի Ղազանչեցոց ու Կանաչ ժամ եկեղեցիներ, Շուշիի, Մայրաբերդի ու Տիգրանակերտի հզոր ամրոցներ, Շուշիի ու Ստեփանակերտի երկրագիտական ու Նիկոլ Դումանի տուն-թանգարաններ, Սխտորաշենի հսկա տարեց սոսու ծառ և բազմաթիվ այլ բնական հուշարձաններ:
Գրանցվելու համար խնդրվում է զանգահարել 091 321211 /Դավիթ/:
Արժեքը՝ 22000 դրամ:

hikingԼաստիվեր
FindArmenia
2010.09.12

Տավուշ

Ուղևորվում ենք Տավուշի մարզի ամենագեղեցիկ վայրերից մեկը` Լաստիվեր: Ենոքավան գյուղի ձիարշավարանի մոտից, գեղատեսիլ ձորի եզրով իջնելու ենք երկհարկ քարանձավներ: Քարանձավներից կքայլենք դեպի ջրվեժներ, որտեղ կարող ենք լողանալ ու կանգնել ուժեղ հոսանքների տակ: Գետի ափին հնարավորություն կունենանք հանգստանալ շատ հետաքրքիր ու յուրօրինակ անտառային կացարաններում: Ամբողջ ճանապարհը անցնում է զով անտառների միջով, իսկ որտեղ անտառը նոսրանում է, բացվում են հիանալի տեսարաններ:
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 093 277 560 (Դավիթ) կամ 093 235 160 (Արամ):
Արժեքը՝ 4000 դրամ:

© 2006-2010 Baghdasaryan Brothers. All rights reserved.     Design & development by INFOstream.

home   |   about us   |   our projects   |   partners   |   contacts