|
Տավուշ բերդ (XVIIդ.) Մարզը - Տավուշ
Կուրթանի Ս.Աստվածածին եկեղեցի (VIդ.) Մարզը - Լոռի
Գոշավանք (Նոր Գետիկ) վանքային համալիր (XII-XIIIդդ.) Մարզը - Տավուշ
Մայր աթոռ Ս.Էջմիածին (IVդ.) Մարզը - Արմավիր
Դիտել բոլորը....... |
|
«ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ԱՐՇԱՎԵԼԻՍ»
լուսանկարների ցուցահանդես-մրցույթ
«Հայոց լեռների գանձերը» նախագծի շրջանակներում www.FindArmenia.com կայքում անցկացվեց լուսանկարների ցուցահանդես-մրցույթ` «Հայաստանով արշավելիս» խորագրով:
Միջոցառման նպատակն էր բացահայտել Հայաստանում արշավագնացության առավելությունները, ինչպես նաև ներկայացնել արշավագնացությունը, որպես Հայաստանում տուրիզմի զարգացման լավագույն ուղղություն:
Հայաստանում գործող արշավախմբերը ներկայացրել էին արշավների ժամանակ արված սիրողական լուսանկարներ: Մրցույթին մասնակցեցին 90 արշավորդ 6 արշավախմբից:
Լուսանկարների ցուցահանդեսն ու հանդիսավոր մրցանակաբաշխությունը կայացան «Մոսկվայի Տուն» մշակութագործարարական կենտրոնի ցուցասրահում 2010թ.-ի հունիսի 15-ին: Ժյուրիի նախագահն էր Հայաստանի լավագույն արշավորդներից մեկը՝ պրոֆեսիոնալ լուսանկարիչ Եղիա Ներսեսյանը: Հովանավորներն էին «Վեգա Գրուպ» ընկերությունը, «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնը և «ԻՆՖՈսթրիմ» վեբ-ստուդիան:
Մրցույթի հայտնությունը դարձավ «Exploring Armenia» արշավախմբից Էդգար Մարուքյանի «Հավերժի ճամփորդները…» լուսանկարը, որն և գրավեց առաջին տեղը: Լուսանկարը ստացավ նաև հատուկ մրցանակ, որպես Հայաստանով արշավելու ձգտում առաջացնող լավագույն լուսանկար: Այն ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Հանդիսատեսների համակրանք» ու «Մրցակիցների համակրանք» անվանակարգերում:
Երկրորդ տեղին արժանացավ «Exploring Armenia» արշավախմբից Արտակ Կոլյանի «45°» լուսանկարը: Երրորդը ճանաչվեց «ԱՍ արշավային ակումբ» արշավախմբից Հայկ Մարկոսյանի «Моисей» լուսանկարը:

Ֆոտոմրցույթին եղան նաև այլ նվերներ և հաճելի անակնկալներ «Վեգա Գրուպ» ընկերության, ArmGames.am կայքի, «Արշավականներ» արշավախմբի և «Հայոց լեռների գանձերը» նախագծի կողմից:
* * *
Հետագայում լուսանկարները ցուցադրվելու են Հայաստանի (ՀՀ, ԼՂՀ) ԲՈւՀ-երում, դպրոցներում, այլ կրթօջախներում և տարբեր մշակութային կենտրոններում: Այդպիսով` հասարակության լայն զանգվածներում, նպատակ ունենք սերմանել Հայաստանով արշավելու մեծ ցանկություն և, հուսով ենք` հայրենասիրություն:
Մրցույթին մասնակցող բոլոր լուսանկարները կարող եք դիտել այստեղ:
|
|
Սպիտակավոր – Պռոշաբերդ FindArmenia 2010.09.05
|
|
Վայոց Ձոր Սպիտակավոր, Պռոշաբերդ |
Արշավը սկսելու ենք Վերնաշեն գյուղի Սբ.Հակոբ եկեղեցու մոտից, որտեղ այժմ Գլաձորի համալսարանի թանգարանն է: Գեղատեսիլ ձորով կբարձրանանք Սպիտակավոր վանքը: Վանքի տարածքում է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը: Այդտեղ նաև նկարահանվել է «Մենավոր ընկուզենի» կինոնկարը: Ճանապարհին կտեսնենք հին բնակատեղի: Սպիտակավորից կբարձրանանք Պռոշ իշխանի հզոր ռազմակայաններից մեկը` Պռոշաբերդը, որի բարձունքից բացվում է Վայոց Ձորի հիասքանչ տեսարանը:
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 093 235 160, 093 277 560, 093 833 904:
Արժեքը` 4000 դրամ: | | | Երկօրյա վրանային արշավ՝ յուրօրինակ անակնկալով (Հերհեր - Կարմրաշեն - Վայոց սար) Ճանապարհորդ 2010.09.04
|
|
Վայոց Ձոր Արփա
|
Կլինենք Հայաստանի բացառիկ գողտրիկ անկյուններից մեկում` Արփա գետի վտակ Հերհերի ավազանում, ուր կան ինչպես պատմաճարտարապետական ուշագրավ հուշարձաններ` Հերհերի Ս.Սիոն վանական համալիրը, Չիքի վանքն ու Կապույտ ամրոցը, Կարմրաշենի խաչքար-մահարձանն ու խաչքարերով հարուստ գյուղատեղին, այնպես էլ բնական գողտրիկ հուշարձաններ` Հերհերի ու Քարավազի չքնաղ ջրվեժները Հերհեր գետի վերին հոսանքում, ինչպես նաև Բազմաղբյուր և Ս.Գևորգ բնական աղբյուրները: Արշավի վերջնամասում մեզ սպասում է թեթև ու հաճելի վերելք դեպի տեղանքում իշխող Վայոց սար (Դալիկ) հրաբխային գագաթը /2581 մ/:
Մանրամասների համար զանգահարել 091-32-12-11 /Դավիթ/
Արժեքը՝ 6000 դրամ: | | | Մակարավանք - Ջուխտակ - Մորո Ձորո - Մաթոսավանք Արշավներ առանց սահմանի 2010.09.05
|
|
Տավուշ Դիլիջանի արգելոց Մակարավանք, Ջուխտակ |
Սպասվում է փոքրիկ քայլարշավ Տավուշի գեղեցիկ անտառային կածաններով: Կտեսնենք Մակարավանք և Ջուխտակ միջնադարյան վանքային համալիրները, կլինենք Մորո Ձորո վանքում (Ծռվիզի վանք), կգնանք նաև Մաթոսավանք: Գրանցվելու համար զանգահարեք 098 139 135 (Լիլիա): Արժեքը՝ 4500 դրամ: | |
|