|
Դիտել բոլորը....... |
|
Բնություն → Դեբեդ |
|
Դեբեդ գետի կիրճ Մարզը - Լոռի, Տավուշ |
Դեբեդը կազմվում է Ձորագետի ու Փամբակի միացումից և թափվում է Խրամ գետը: Երկարությունը, հաշված Փամբակի ակունքներից, 178կմ է, 152կմ Հայաստանում, մնացածը՝ Վրաստանում: Ավազանը՝ 4080ք.կմ է, որից 3790ք.կմ՝ Հայաստանում:
Ունի խառը սնում, անհավասարաչափ ռեժիմ. հորդանում է գարնանը՝ բարձրանալով մինչև 1մ: Տարեկան հոսքը՝ 995մլն.խ.մ, հոսքի մոդուլը՝ 9,21լ/վրկ ք.կմ, միջին հանքայնացումը՝ 225մգ/լ: Մինչև Բագրատաշեն սահանքավոր է, կատարում է խորքային էրոզիա:
Կիրճի խորությունը հասնում է 350մ-ի, Թումանյան քաղաքի մոտ: Ունի հիդրոէներգիայի պաշարներ: Ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրական էներգիա ստանալու համար: Դեբետից սկիզբ են առնում Էրմանի և Լաբաուի ջրանցքները, կառուցվել են մի շարք ջրհան կայաններ: Նշանավոր վտակներն են՝ Մարցիգետը, Աջիրը, Շնողը: Դեբեդի ափամերձ տարածքում են գտնվում բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ Հաղպատ, Սանահին, Ախթալա, Քոբայր, Քարսնից Մանկանց վանքը, Բարձրաքաշ Ս. Գրիգոր եկեղեցին և այլն: Դեբեդը տպավորվել է հայ ժողովրդի մոտ ինչպես սարսափի մեջ գցող գետ... Այն նկարագրված է նաև Հովհ. Թումանյանի “Լոռեցի Սաքո” պոեմում, որտեղ գլխավոր հերոսը խելագառվում է՝ այդ կիրճում միայնակ գիշերելուց: |  Դեբեդ գետի կիրճ
|  Դեբեդ գետի կիրճ
|  Դեբեդ գետի կիրճ
|  Դեբեդ գետի կիրճ
|
| |
|
Քառօրյա հրաշալի արշավ Արցախում Ճանապարհորդ 2010.09.18
|
|
Արցախ Շուշի, Ղազանչեցոց, Ծիծեռնավանք, Գտչավանք, Ամարաս, Գանձասար, Բովուրխանավանք, Ննգիջան, Շոշկա, Կանաչ Ժամ, Մայրաբերդ, Սխտորաշենի չինարի, Ննգի |
Քառօրյա արշավի ընթացքում մենք կլինենք Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, վեհաշուք Շուշիում, Բերձոր և Մարտունի հերոս-քաղաքներում:
Արշավի շրջանակներում կայցելենք Ծիծեռնավանքի, Գտչավանքի, Ամարասի և Գանձասարի վանական համալիրներ, Բովուրխանավանքի, Ննգիջանի, Բռի Եղցի ու Շոշկա վանքեր, Բերձորի, Շուշիի Ղազանչեցոց ու Կանաչ ժամ եկեղեցիներ, Շուշիի, Մայրաբերդի ու Տիգրանակերտի հզոր ամրոցներ, Շուշիի ու Ստեփանակերտի երկրագիտական ու Նիկոլ Դումանի տուն-թանգարաններ, Սխտորաշենի հսկա տարեց սոսու ծառ և բազմաթիվ այլ բնական հուշարձաններ:
Գրանցվելու համար խնդրվում է զանգահարել 091 321211 /Դավիթ/: Արժեքը՝ 22000 դրամ: | | | Լաստիվեր FindArmenia 2010.09.12
|
|
Տավուշ
|
Ուղևորվում ենք Տավուշի մարզի ամենագեղեցիկ վայրերից մեկը` Լաստիվեր: Ենոքավան գյուղի ձիարշավարանի մոտից, գեղատեսիլ ձորի եզրով իջնելու ենք երկհարկ քարանձավներ: Քարանձավներից կքայլենք դեպի ջրվեժներ, որտեղ կարող ենք լողանալ ու կանգնել ուժեղ հոսանքների տակ: Գետի ափին հնարավորություն կունենանք հանգստանալ շատ հետաքրքիր ու յուրօրինակ անտառային կացարաններում: Ամբողջ ճանապարհը անցնում է զով անտառների միջով, իսկ որտեղ անտառը նոսրանում է, բացվում են հիանալի տեսարաններ:
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 093 277 560 (Դավիթ) կամ 093 235 160 (Արամ): Արժեքը՝ 4000 դրամ: | |
|