Book online with ginosi.com

Հայաստանի տեսարժան վայրերը

Բացել ցանկը



























Տեսարժան վայրեր. Տաթևի վանքՀայաստանը, Երկրի երեսին պահպանված, ամենահին պետություններից է:

Այն անընդհատ հանդիսացել է խոշոր տերությունների շահերի բախման ասպարեզ: Դարեր շարունակվող գոյատևման պայքարն էլ ձևավորեց հայ ազգի ստեղծագործական տաղանդը, հնարամտությունը, ավանդապաշտությունը և նվիրվածությունը բարձր գաղափարներին: Առանց այդ գործոնների անհնար կլիներ ստեղծել այդպիսի հզոր մշակույթ, դարից դար զարգացնել այն  և փոխանցել ապագա սերունդներին:Տեսարժան վայրեր. Ամբերդ

Բազմաթիվ անառիկ ամրոցները, մեր նախնիների սխրանքների հպարտ վկաներն են: Ամեն մի բերդ ուներ իր յուրահատուկ հորինվածքը, որն առավելագույնս համապատասխանում էր տեղանքին: Ամեն մի ձոր, ամեն մի ժայռ ընդգրկվում էր միասնկան պաշտպանողական համակարգի մեջ: Շատ հնարամիտ լուծումներ կան նաև ջրամատակարարման հարցում, որը կարևորագույն խնդիր էր երկարատև պաշարման ժամանակ: Ամրոցները կառուցվում էին այնպես, որ նույնիսկ մի քանի տասնյակ հոգուց բաղկացածՏեսարժան վայրեր. Դադիվանք կայազորը անանցանելի արգելք էր դառնում բազմահազարանոց թշնամու համար:

Հայաստանը առաջինն է հռչակել Քրիստոնեությունը որպես պետական կրոն: Երկար դարեր, պետականության բացակայության պայմաններում, եկեղեցին կարևոր դեր էր խաղում ազգապահպան գործում: Այդ պատճառով, շատ հաճախ, վանքային համալիրները հանդիսացել են նաև կրթության և մշակույթային հզոր օջախներ, իսկ նրանց շուրջ կառուցված ամրոցները,Տեսարժան վայրեր. Քարահունջ զավթիչների արշավանքների ժամանակ, ապաստան են տվել բնակչությանը: Դրանցից շատերը գտնվում են դժվարամատչելի տեղերում, կան նույնիսկ ժայռափոր համալիրներ: Հայաստանի վանքերում են պահվել համաշխարհային նշանակություն ունեցող բազմաթիվ մասունքներ, նրանց շարքում`Պետրոս Առաքյալի ծիծեռնը, Հովհաննես Մկրտչի գլուխը, Հիսուս Քրիստոսին խոցած նիզակը:

Վերածննդի դարաշրջանը Հայաստանում սկսվել է դեռևս X դարում, երկու դար ավելի վաղ քան Եվրոպայում, և պատահական չէ, որ Աստծո առաջին քանդակը գտնվում Նորավանքում:Տեսարժան վայրեր. Նորավանք

Հայաստանը հարուստ է նաև բնական տեսարժան վայրերով: Ազոխի քարանձավում հայտնաբերվել են, նույնիսկ, նեանդերթալյան ժամանակաշրջանի մարդկանց հետքեր: Բազմաթիվ ջրվեժները, սարերը ու ձորերը, անտառները, քարանձավները ամբողջացնում են ընդհանուր պատկերը և ներկայացնում են մի ինքնատիպ աշխարհ, որը միշտ բաց է բարի մարդկանց առջև:

Share |
Հայերեն Русский English
Որոնում
Արալեռ - Զորավար
18.12.2011
Մանրամասն...
Երթուղիներ
Կիրակին պայծառ էր, երեկ
Կիրակին պայծառ էր, երեկ
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Meteo-TV
Երևան
Շիրակ
Կոտայք
Գեղարքունիք
Լոռի
Տավուշ
Արագած. լեռ.
Արագած. նախ.
Արարատ
Արմավիր
Վայք լեռ.
Վայք նախ.
Սյունիք հովիտ.
Սյունիք նախ.
Արցախ
Ջավախք
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ