Book online with ginosi.com

Ախթալա

Լոռի

Դիտել դիրքը մեծ քարտեզի վրա

Լոռու մարզի Ախթալա ավանում պահպանվել են պատմական նշանավոր հուշարձաններ։ Ս.Գևորգ բլրի շրջակայքում հայտնաբերվել և պեղվել է 210 քարարկղային դամբարան։ Հայտնաբերված իրերը վերաբերում են մ.թ.ա. VIII-VIդդ.։ Ախթալայում պահպանվել են նաև ճարտարապետական հուշարձաններ։

Նշանավոր է Ախթալայի ամրոցը` կառուցված Xդ., Կյուրիկյան Բագրատունիների տիրապետության օրոք։ Ամրոցը հյուսիսային կողմից ամրացված է բարձրաբերձ բրգավոր պարիսպներով։ Պատերը շարված են բազալտի խոշոր, սեպաձև քարերով` կապակցված ամուր կրաշաղախով։ Գլխավոր մուտքի երկու կողմերից բարձրանում են բրգանման եռահարկ աշտարակներ։

Ամրոցի ներսում է գտնվում Ախթալայի վանքը` բաղկացած 3 եկեղեցուց, զանգակատնից, սրահից և քարաշեն կացարաններից։ Վանքի գլխավոր եկեղեցին Ս.Աստվածածինն է (XIIIդ.), որը ուղղանկյուն հատակագծով խաչաձև գմբեթավոր կառույցվ է։ Պատերը ներսից ծածկված են Հին ու Նոր Կտակարանների առանձին դրվագներ պատկերող երկշերտ որմնանկարներով։ Գլխավոր աբսիդում նկարված է գահին նստած Աստվածամայրը, այլ սրբերի շարքում` Գրիգոր Լուսավորիչը։

Ախթալայի մյուս հուշարձաններից են` Ս.Երրորդության վանքը (բաղկացած երկու եկեղեցուց, երկու մատուռից), Առաքելոց կամ Ս.Գևորգ եկեղեցին (XIIIդ.), Ախթալայի ամրոցից դեպի արևմուտք գտնվող զույգ եկեղեցիները (XIIIդ.)։


Share |
Հայերեն Русский English
Որոնում
Արալեռ - Զորավար
18.12.2011
Մանրամասն...
Երթուղիներ
Կիրակին պայծառ էր, երեկ
Կիրակին պայծառ էր, երեկ
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Meteo-TV
Երևան
Շիրակ
Կոտայք
Գեղարքունիք
Լոռի
Տավուշ
Արագած. լեռ.
Արագած. նախ.
Արարատ
Արմավիր
Վայք լեռ.
Վայք նախ.
Սյունիք հովիտ.
Սյունիք նախ.
Արցախ
Ջավախք
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ