|
Էրեբունի ուրարտական քաղաք (VIIIդ. մ.թ.ա.) Մարզը - Երևան
Սիսավանի Ս.Գրիրոր տաճար (VIIդ.) Մարզը - Սյունիք
Պեմզաշենի եկեղեցական համալիր (V-VIդդ.) Մարզը - Շիրակ
Ննգի գյուղի նշանավոր վայրեր Մարզը - Արցախ
Թալինի Կաթողիկե եկեղեցի (VIIդ.) Մարզը - Արագածոտն
Դիտել բոլորը....... |
|
Տեսարժան վայրերի ցանկը → Բերդավան |
Բերդավանի ամրոց Մարզը - Տավուշ |
Տավուշի մարզի Բերդավան գյուղի հարավ-արևլյան կողմում գտնվում են XIIIդ. բրգավոր ամրոց, բազիլիկ եկեղեցու ավերակներ և միջնադարյան գերեզմանոց: |  Բերդավանի ամրոց (XIIIդ.) աշտարակավոր պարիսպ
|  Բերդավանի ամրոց (XIIIդ.)
|  Բերդավանի ամրոց (XIIIդ.) եկեղեցու ավերակներ
|  Բերդավանի ամրոց (XIIIդ.) գերեզմանոց
|
| |
|
Սպիտակավոր – Պռոշաբերդ FindArmenia 2010.09.05
|
|
Վայոց Ձոր Սպիտակավոր, Պռոշաբերդ |
Արշավը սկսելու ենք Վերնաշեն գյուղի Սբ.Հակոբ եկեղեցու մոտից, որտեղ այժմ Գլաձորի համալսարանի թանգարանն է: Գեղատեսիլ ձորով կբարձրանանք Սպիտակավոր վանքը: Վանքի տարածքում է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը: Այդտեղ նաև նկարահանվել է «Մենավոր ընկուզենի» կինոնկարը: Ճանապարհին կտեսնենք հին բնակատեղի: Սպիտակավորից կբարձրանանք Պռոշ իշխանի հզոր ռազմակայաններից մեկը` Պռոշաբերդը, որի բարձունքից բացվում է Վայոց Ձորի հիասքանչ տեսարանը:
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 093 235 160, 093 277 560, 093 833 904:
Արժեքը` 4000 դրամ: | | | Մակարավանք - Ջուխտակ - Մորո Ձորո - Մաթոսավանք Արշավներ առանց սահմանի 2010.09.05
|
|
Տավուշ Դիլիջանի արգելոց Մակարավանք, Ջուխտակ |
Սպասվում է փոքրիկ քայլարշավ Տավուշի գեղեցիկ անտառային կածաններով: Կտեսնենք Մակարավանք և Ջուխտակ միջնադարյան վանքային համալիրները, կլինենք Մորո Ձորո վանքում (Ծռվիզի վանք), կգնանք նաև Մաթոսավանք: Գրանցվելու համար զանգահարեք 098 139 135 (Լիլիա): Արժեքը՝ 4500 դրամ: | | | Երկօրյա վրանային արշավ՝ յուրօրինակ անակնկալով (Հերհեր - Կարմրաշեն - Վայոց սար) Ճանապարհորդ 2010.09.04
|
|
Վայոց Ձոր Արփա
|
Կլինենք Հայաստանի բացառիկ գողտրիկ անկյուններից մեկում` Արփա գետի վտակ Հերհերի ավազանում, ուր կան ինչպես պատմաճարտարապետական ուշագրավ հուշարձաններ` Հերհերի Ս.Սիոն վանական համալիրը, Չիքի վանքն ու Կապույտ ամրոցը, Կարմրաշենի խաչքար-մահարձանն ու խաչքարերով հարուստ գյուղատեղին, այնպես էլ բնական գողտրիկ հուշարձաններ` Հերհերի ու Քարավազի չքնաղ ջրվեժները Հերհեր գետի վերին հոսանքում, ինչպես նաև Բազմաղբյուր և Ս.Գևորգ բնական աղբյուրները: Արշավի վերջնամասում մեզ սպասում է թեթև ու հաճելի վերելք դեպի տեղանքում իշխող Վայոց սար (Դալիկ) հրաբխային գագաթը /2581 մ/:
Մանրամասների համար զանգահարել 091-32-12-11 /Դավիթ/
Արժեքը՝ 6000 դրամ: | |
|