treasuresfindarmenia.com
   
ԳլխավորՀայաստան Տեսարժան վայրերԲնությունՊատմությունԵրգերԱրշավախմբերԱրշավներ
Մեր վեբ-ստուդիան
ԻՆՖՈսթրիմ վեբ-ստուդիա

Ս.Ստեփանոս (Աղջոց) վանք (XIIIդ.)
Մարզը - Արարատ


Պատմա-մշակութային հուշարձաններ Կոշ գյուղի մոտակայքում (VII-XIIIդդ.)
Մարզը - Արագածոտն


Գնդեվանք (X-XVIIդդ.)
Մարզը - Վայոց Ձոր


Դեղձնուտի վանք (XII-XIIIդդ.)
Մարզը - Տավուշ


Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի (XIXդ.)
Մարզը - Արցախ


Հայագիտական առարկաների դասընթացներ

«Երկիր և մշակույթ» հասարակական բարեգործական կազմակերպությունը կազմակերպում է հայագիտական առարկաների դասընթացներ, որոնք հնարավորություն կտան կարճ ժամանակահատվածում համակողմանի գիտելիքներ ստանալ հայագիտական գիտություններից:....

Դիտել բոլորը.......

Տեսարժան վայրերի ցանկը → Հառիճավանք

Հարիճավանք վանքային համալիր

Մարզը - Շիրակ

Հառիճում է գտնվում միջնադարյան Հառիճավանք համալիրը։ Հնագույն շինությունը VIIդ. կառուցված Ս.Գրիգոր մաստարայատիպ եկեղեցին է, որին հարավից կից են XIIIդ. երկհարկ աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին, որը կառուցվել է 1201թ.-ին Ջաքարե և Իվանե Երկայնաբազուկների հրամանով, խաչաձև-գմբեթավոր մեծաչափ կառույց է` XII-XIIIդդ. հայկական ճարտարապետությանը բնորոշ վերձիգ համամասնություններով։ Տաճարի անկյունները զբաղեցնում են երկհարկանի նեղ խորաններ։ Հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան երկրորդ հարկի խորանները, դեպի ուր տանում են քարե բարձակային աստիճաններն, աղոթասրահին են նայում սյունակամարակազմ բացվածքներով, որոնք ինտերիերին տալիս են պալատային տեսք։ Հետաքրքիր է լուծված հատկապես արևելյան ճակատը. բարդ բեկվածքավոր գոտուց կազմված է մի խոշոր պատկեր` վերին մասում խաչ` դեպի ցած գոտին կրկնակվելով կազմում է ուղղանկյուն շրջանակ, որի մեջ տեղավորված է Զաքարե և Իվանե Երկայնաբազուկների կտիտորական բարձրաքանդակը։ Այնուհետև, գոտիները պսակելով «հայկական խորշերն» ու կողային խորանների նեղ լասամուտները անցնում են հարավային և հյուսիսային ճակատները, ուր վերին մասում դարձյալ կազմում են խաչ, իսկ ավելի ցածում` պսակում նեղ լուսամուտները։ Այս մեծ ելուստով, լայն գոտին դինամիկ, ցայտուն ու խստականոն կերպով մասնատում է ճակատների հարթությունը` ստեղծելով խորը լուսաստվեր և այլ քանդակազարդերի հետ նրանց հաղորդում պլաստիկություն։ Ամբողջ կառույցին իշխում է գմբեթի բարձրադիր, բազմանիստ թմբուկը։ Թմբուկի նիստերը զարդարված են մեկը մյուսին չկրկնող գոգավոր, սկուտեղանման զարդաքանդակ-վարդակներով։ Կառույցի ներսի հարդարանքում աչքի է ընկնում նրբագեղ փորագրությամբ բեմեզերքը։

Եկեղեցուն արևմուտքից, որոշ չափով ասիմետրիկ, տեղադրված է XIIIդ. քառասյուն գավիթը, որը եկեղեցուն մասշտաբով չհակադրելու համար կառուցված է համեմատաբար ավելի ցածր համամասնություններով։ Գավթի կենտրոնական մասը ծածկված է շթաքարե երդիկավոր վրանանման գմբեթով։ Մնացած մասերը ծածկված են հայելային թաղերով, որոնք շարված են աստղաձև և այլ տիպի քարերով։ Հարուստ է շքամուտքի հարդարանքը, նրա տիմպանը։

Գյուղի հարավային կողմում, երեք դարավանդների վրա, գտնվում է 12հա ընդհանուր մակերեսով բրոնզեդարյան բնակատեղի։ Հուշարձանը բազմաշերտ է, պարունակում է մ.թ.ա. III հազարամյակից մինչև մ.թ. Xդ. շերտեր։

Վաղ բրոնզեդարյան շերտում բացվել են ուղղանկյուն և քառանկյուն հիմքերով բնակարաններ` քարից պատրաստված կրակարաններով։ Հայտնաբերվել են խեցեղեն, աշխատանքային գործիքներ, պերճանքի առարկաներ, որոնք որոշակի զուգահեռներ ունեն Հայկական լեռնաշխարհի մի շարք հուշարձաններից գտածոների հետ։ Բնակատեղիի մոտ գտնվում է Հառիճի դամբարանադաշտը` մոտ 3 քառ. կմ տարածքով։ Տեղ-տեղ զանազանվում են դամբարանների արևմուտքից-արևելք ձգվող շարքերը։ Դամբարանները հիմնականում փորված են հողի, երբեմն` տուֆի մեջ, ծածկված մեծ մասամբ լավ մշակված և միմյանց կիպ ագուցված տուֆե սալերով։ Դամբարանափոսերը տարբեր ձևերի են` ուղղանկյուն, օվալաձև, կլորավուն անկյուններով, 0,7-1,85մ բարձրությամբ քարահողային լիցքով։ Թաղումները` հիմնականում միայնակ, առանձին դեպքերում` զույգերով։ Հառիճում բացվել են նաև հազվադեպ դամբարաններ, ուր հանգուցյալի մարմնից անջատված գլուխը դրված է, կավամանի մեջ։ Դամբարանախցերում հաճախ գտնվում են ածխի և մոխրի մնացորդներ, որից կարելի է ենթադրել, որ Հառիճում ընդանված է եղել դամբարանը չար ոգիներից մաքրելու ծիսական արարողությունը։ Հառիճից գտնվել են նաև կենդանիների կավե գեղեցիկ արձանիկներ, գունազարդ, սև փայլով նախշավոր և խոհանոցային հասարակ խեցեղեն, հանգուցյալների պատվին զոհաբերած կենդանիների ոսկորներ և այլն։

Ուշագրավ է Հառիճում բացված տաճարային համալիրը: Վաղ միջնադարյան և հետագա շերտերից հայտնաբերված նյութերը (խեցեղեն, երկաթե և ապակե իրեր, դրամներ և այլն) վկայում են, որ կյանքը ամրոցում գոյատևել է մինչև Հառիճի եկեղեցու կառուցումը։ Այնուհետև բնակիչները հաստատվել են այժմյան Հառիճ գյուղի տարածքում։

Հառիճավանք
Հարիճավանք վանքային համալիր  (VII-XIIIդդ.)
Հառիճավանք. Գլխավոր եկեղեցի (1201թ.)
Հարիճավանք վանքային համալիր  (VII-XIIIդդ.)
Գլխավոր եկեղեցի (1201թ.)
Հառիճավանք
Հարիճավանք վանքային համալիր  (VII-XIIIդդ.)
Հառիճավանք
Հարիճավանք վանքային համալիր  (VII-XIIIդդ.)
Հառիճավանք
Հարիճավանք վանքային համալիր  (VII-XIIIդդ.)
Հառիճավանք. Սուրբ Գրիգոր եկեղեցի (VIIդ.)
Հարիճավանք վանքային համալիր  (VII-XIIIդդ.)
Սուրբ Գրիգոր եկեղեցի (VIIդ.)
Հառիճավանք. Կտիտորական բարձրաքանդակ
Հարիճավանք վանքային համալիր  (VII-XIIIդդ.)
Կտիտորական բարձրաքանդակ
Հառիճավանք. Շքամուտքի հարդարանք
Հարիճավանք վանքային համալիր  (VII-XIIIդդ.)
Շքամուտքի հարդարանք
Հառիճավանք
Հարիճավանք վանքային համալիր  (VII-XIIIդդ.)
Հառիճավանք. Նրբագեղ փորագրություն
Հարիճավանք վանքային համալիր  (VII-XIIIդդ.)
Նրբագեղ փորագրություն
Հառիճավանք. Վրանանման գմբեթ
Հարիճավանք վանքային համալիր  (VII-XIIIդդ.)
Վրանանման գմբեթ
Հառիճավանք
Հարիճավանք վանքային համալիր  (VII-XIIIդդ.)
ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ - Ուսուցողական խաղ

hikingԵրկօրյա վրանային արշավ՝ յուրօրինակ անակնկալով (Հերհեր - Կարմրաշեն - Վայոց սար)
Ճանապարհորդ
2010.09.04

Վայոց Ձոր
Արփա

Կլինենք Հայաստանի բացառիկ գողտրիկ անկյուններից մեկում` Արփա գետի վտակ Հերհերի ավազանում, ուր կան ինչպես պատմաճարտարապետական ուշագրավ հուշարձաններ` Հերհերի Ս.Սիոն վանական համալիրը, Չիքի վանքն ու Կապույտ ամրոցը, Կարմրաշենի խաչքար-մահարձանն ու խաչքարերով հարուստ գյուղատեղին, այնպես էլ բնական գողտրիկ հուշարձաններ` Հերհերի ու Քարավազի չքնաղ ջրվեժները Հերհեր գետի վերին հոսանքում, ինչպես նաև Բազմաղբյուր և Ս.Գևորգ բնական աղբյուրները: Արշավի վերջնամասում մեզ սպասում է թեթև ու հաճելի վերելք դեպի տեղանքում իշխող Վայոց սար (Դալիկ) հրաբխային գագաթը /2581 մ/:
Մանրամասների համար զանգահարել 091-32-12-11 /Դավիթ/
Արժեքը՝ 6000 դրամ:

hikingՄակարավանք - Ջուխտակ - Մորո Ձորո - Մաթոսավանք
Արշավներ առանց սահմանի
2010.09.05

Տավուշ
Դիլիջանի արգելոց
Մակարավանք, Ջուխտակ

Սպասվում է փոքրիկ քայլարշավ Տավուշի գեղեցիկ անտառային կածաններով: Կտեսնենք Մակարավանք և Ջուխտակ միջնադարյան վանքային համալիրները, կլինենք Մորո Ձորո վանքում (Ծռվիզի վանք), կգնանք նաև Մաթոսավանք:
Գրանցվելու համար զանգահարեք 098 139 135 (Լիլիա):
Արժեքը՝ 4500 դրամ:

hikingՍպիտակավոր – Պռոշաբերդ
FindArmenia
2010.09.05

Վայոց Ձոր
Սպիտակավոր, Պռոշաբերդ

Արշավը սկսելու ենք Վերնաշեն գյուղի Սբ.Հակոբ եկեղեցու մոտից, որտեղ այժմ Գլաձորի համալսարանի թանգարանն է: Գեղատեսիլ ձորով կբարձրանանք Սպիտակավոր վանքը: Վանքի տարածքում է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը: Այդտեղ նաև նկարահանվել է «Մենավոր ընկուզենի» կինոնկարը: Ճանապարհին կտեսնենք հին բնակատեղի: Սպիտակավորից կբարձրանանք Պռոշ իշխանի հզոր ռազմակայաններից մեկը` Պռոշաբերդը, որի բարձունքից բացվում է Վայոց Ձորի հիասքանչ տեսարանը:
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 093 235 160, 093 277 560, 093 833 904:
Արժեքը` 4000 դրամ:

© 2006-2010 Baghdasaryan Brothers. All rights reserved.     Design & development by INFOstream.

home   |   about us   |   our projects   |   partners   |   contacts