treasuresfindarmenia.com
   
ԳլխավորՀայաստան Տեսարժան վայրերԲնությունՊատմությունԵրգերԱրշավախմբերԱրշավներ
Մեր վեբ-ստուդիան
ԻՆՖՈսթրիմ վեբ-ստուդիա

Հոռոմայր վանքային հալալիր (VIIդ.)
Մարզը - Լոռի


Պատմա-մշակութային հուշարձաններ Կոշ գյուղի մոտակայքում (VII-XIIIդդ.)
Մարզը - Արագածոտն


Սպիտակավոր վանք (XIVդ.)
Մարզը - Վայոց Ձոր


Պեմզաշենի եկեղեցական համալիր (V-VIդդ.)
Մարզը - Շիրակ


Գոշավանք (Նոր Գետիկ) վանքային համալիր (XII-XIIIդդ.)
Մարզը - Տավուշ


Հայագիտական առարկաների դասընթացներ

«Երկիր և մշակույթ» հասարակական բարեգործական կազմակերպությունը կազմակերպում է հայագիտական առարկաների դասընթացներ, որոնք հնարավորություն կտան կարճ ժամանակահատվածում համակողմանի գիտելիքներ ստանալ հայագիտական գիտություններից:....

Դիտել բոլորը.......

Տեսարժան վայրերի ցանկը → Կաքավաբերդ

Կաքավաբերդ (Գեղի բերդ)

Մարզը - Արարատ

Գեղի (Քեղի) միջնադարյան բերդ-դղյակը գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Մազազ գավառում, Ազատ գետի աջ ափին։ Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (IX-Xդդ.) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ XIդ. անցել է Պահլավունիներին, XII-XIIIդդ. այն տիրել են Պռոշյանները։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924թ.-ին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց։ Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224թ.-ին, երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ։

Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Դեպի հյուսիս-արևելք ձգվում են պարիսպները, որոնք ունեն 2-2,5մ հաստություն, 8-10մ բարձրություն և աշտարակներ։ Բերդի ներսում պահպանվել են եկեղեցին, այլ շենքերի ավերակներ։

Նույնանուն բերդ եղել է նաև Սյունիքում, այժմյան Գեղի գյուղի տեղում։ Գեղի բերդը հիշատակում է նաև Մուրացանը իր «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։

Կաքավաբերդ (Գեղի բերդ)
Կաքավաբերդ (Գեղի բերդ)  (IXդ.)
Կաքավաբերդ (Գեղի բերդ)
Կաքավաբերդ (Գեղի բերդ)  (IXդ.)
ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ - Ուսուցողական խաղ

hikingՄակարավանք - Ջուխտակ - Մորո Ձորո - Մաթոսավանք
Արշավներ առանց սահմանի
2010.09.05

Տավուշ
Դիլիջանի արգելոց
Մակարավանք, Ջուխտակ

Սպասվում է փոքրիկ քայլարշավ Տավուշի գեղեցիկ անտառային կածաններով: Կտեսնենք Մակարավանք և Ջուխտակ միջնադարյան վանքային համալիրները, կլինենք Մորո Ձորո վանքում (Ծռվիզի վանք), կգնանք նաև Մաթոսավանք:
Գրանցվելու համար զանգահարեք 098 139 135 (Լիլիա):
Արժեքը՝ 4500 դրամ:

hikingՍպիտակավոր – Պռոշաբերդ
FindArmenia
2010.09.05

Վայոց Ձոր
Սպիտակավոր, Պռոշաբերդ

Արշավը սկսելու ենք Վերնաշեն գյուղի Սբ.Հակոբ եկեղեցու մոտից, որտեղ այժմ Գլաձորի համալսարանի թանգարանն է: Գեղատեսիլ ձորով կբարձրանանք Սպիտակավոր վանքը: Վանքի տարածքում է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը: Այդտեղ նաև նկարահանվել է «Մենավոր ընկուզենի» կինոնկարը: Ճանապարհին կտեսնենք հին բնակատեղի: Սպիտակավորից կբարձրանանք Պռոշ իշխանի հզոր ռազմակայաններից մեկը` Պռոշաբերդը, որի բարձունքից բացվում է Վայոց Ձորի հիասքանչ տեսարանը:
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 093 235 160, 093 277 560, 093 833 904:
Արժեքը` 4000 դրամ:

hikingԵրկօրյա վրանային արշավ՝ յուրօրինակ անակնկալով (Հերհեր - Կարմրաշեն - Վայոց սար)
Ճանապարհորդ
2010.09.04

Վայոց Ձոր
Արփա

Կլինենք Հայաստանի բացառիկ գողտրիկ անկյուններից մեկում` Արփա գետի վտակ Հերհերի ավազանում, ուր կան ինչպես պատմաճարտարապետական ուշագրավ հուշարձաններ` Հերհերի Ս.Սիոն վանական համալիրը, Չիքի վանքն ու Կապույտ ամրոցը, Կարմրաշենի խաչքար-մահարձանն ու խաչքարերով հարուստ գյուղատեղին, այնպես էլ բնական գողտրիկ հուշարձաններ` Հերհերի ու Քարավազի չքնաղ ջրվեժները Հերհեր գետի վերին հոսանքում, ինչպես նաև Բազմաղբյուր և Ս.Գևորգ բնական աղբյուրները: Արշավի վերջնամասում մեզ սպասում է թեթև ու հաճելի վերելք դեպի տեղանքում իշխող Վայոց սար (Դալիկ) հրաբխային գագաթը /2581 մ/:
Մանրամասների համար զանգահարել 091-32-12-11 /Դավիթ/
Արժեքը՝ 6000 դրամ:

© 2006-2010 Baghdasaryan Brothers. All rights reserved.     Design & development by INFOstream.

home   |   about us   |   our projects   |   partners   |   contacts