|
Շխմուրադի եկեղեցի (XII-XIIIդդ.) Մարզը - Տավուշ
Զվարթնոցի տաճար (VIIդ.) Մարզը - Արմավիր
Հարիճավանք վանքային համալիր (VII-XIIIդդ.) Մարզը - Շիրակ
Բովուրխանավանք վանքային համալիր (XVIIդ.) Մարզը - Արցախ
Գտչավանք վանքային համալիր (XIIIդ.) Մարզը - Արցախ
Դիտել բոլորը....... |
|
Տեսարժան վայրերի ցանկը → Կայանբերդ |
Կայանբերդ (Դսեվանք) Մարզը - Լոռի |
Կայանբերդ ամրոցը գտնվում է Լոռու մարզի Հաղպատ և Սանահին գյուղերի միջև, երկու կիրճերի միացման տեղում, հրվանդանի վրա։ Ըստ շինարարական արձանագրության կառուցել է Հաղպատի վանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսը 1233թ.-ին։ Այն կոչվել է Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի (Կայանբերդ և Դսեվանք անունները ավելի ուշ շրջանի են)։ Ավերել են թաթարները, 1241թ.-ին։ Ներսում պահպանվել են բազմաթիվ շենքերի ավերակներ, ջրավազաններ, ջրամատակարարման կավե թրծված խողովակներ։
Ամրոցում կանգուն է Դսեվանքի Ս.Աստվածածին եկեղեցին։ |  Կայանբերդ (Դսեվանք) (XIIIդ.)
|  Կայանբերդ (Դսեվանք) (XIIIդ.)
|  Կայանբերդ (Դսեվանք) (XIIIդ.) Սուրբ Աստվածածին եկեղեցի
|  Կայանբերդ (Դսեվանք) (XIIIդ.) Խաչքար
|  Կայանբերդ (Դսեվանք) (XIIIդ.)
|  Կայանբերդ (Դսեվանք) (XIIIդ.) Կամուրջ
|
| |
|
Երկօրյա վրանային արշավ՝ յուրօրինակ անակնկալով (Հերհեր - Կարմրաշեն - Վայոց սար) Ճանապարհորդ 2010.09.04
|
|
Վայոց Ձոր Արփա
|
Կլինենք Հայաստանի բացառիկ գողտրիկ անկյուններից մեկում` Արփա գետի վտակ Հերհերի ավազանում, ուր կան ինչպես պատմաճարտարապետական ուշագրավ հուշարձաններ` Հերհերի Ս.Սիոն վանական համալիրը, Չիքի վանքն ու Կապույտ ամրոցը, Կարմրաշենի խաչքար-մահարձանն ու խաչքարերով հարուստ գյուղատեղին, այնպես էլ բնական գողտրիկ հուշարձաններ` Հերհերի ու Քարավազի չքնաղ ջրվեժները Հերհեր գետի վերին հոսանքում, ինչպես նաև Բազմաղբյուր և Ս.Գևորգ բնական աղբյուրները: Արշավի վերջնամասում մեզ սպասում է թեթև ու հաճելի վերելք դեպի տեղանքում իշխող Վայոց սար (Դալիկ) հրաբխային գագաթը /2581 մ/:
Մանրամասների համար զանգահարել 091-32-12-11 /Դավիթ/
Արժեքը՝ 6000 դրամ: | | | Սպիտակավոր – Պռոշաբերդ FindArmenia 2010.09.05
|
|
Վայոց Ձոր Սպիտակավոր, Պռոշաբերդ |
Արշավը սկսելու ենք Վերնաշեն գյուղի Սբ.Հակոբ եկեղեցու մոտից, որտեղ այժմ Գլաձորի համալսարանի թանգարանն է: Գեղատեսիլ ձորով կբարձրանանք Սպիտակավոր վանքը: Վանքի տարածքում է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը: Այդտեղ նաև նկարահանվել է «Մենավոր ընկուզենի» կինոնկարը: Ճանապարհին կտեսնենք հին բնակատեղի: Սպիտակավորից կբարձրանանք Պռոշ իշխանի հզոր ռազմակայաններից մեկը` Պռոշաբերդը, որի բարձունքից բացվում է Վայոց Ձորի հիասքանչ տեսարանը:
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 093 235 160, 093 277 560, 093 833 904:
Արժեքը` 4000 դրամ: | | | Մակարավանք - Ջուխտակ - Մորո Ձորո - Մաթոսավանք Արշավներ առանց սահմանի 2010.09.05
|
|
Տավուշ Դիլիջանի արգելոց Մակարավանք, Ջուխտակ |
Սպասվում է փոքրիկ քայլարշավ Տավուշի գեղեցիկ անտառային կածաններով: Կտեսնենք Մակարավանք և Ջուխտակ միջնադարյան վանքային համալիրները, կլինենք Մորո Ձորո վանքում (Ծռվիզի վանք), կգնանք նաև Մաթոսավանք: Գրանցվելու համար զանգահարեք 098 139 135 (Լիլիա): Արժեքը՝ 4500 դրամ: | |
|