Book online with ginosi.com

Լմբատավանք

Շիրակ
VI դ.

Դիտել դիրքը մեծ քարտեզի վրա

Լմբատավանքը գտնվում է Արթիկից մոտ 2կմ հարավ-արևմուտք։ Վանքի Ս.Ստեփանոս եկեղեցին արտաքինից և ներսից խաչաձև հատակագծով գմբեթավոր փոքր կառույց է։

Պահպանված արձանագրությունները շինարարության մասին տեղեկություն չեն պարունակում, ըստ ճարտարապետական վերլուծության՝ VIդ. է։ Ճարտարապետական առանձնահատկություններն են հյուսիսային և հարավային թևերը՝ թաղի փոխարեն ծածկված գմբեթարդով (եզակի է Հայաստանում), արևելյան միակ խորանը՝ առանց լուսամուտի (գոյություն ունեցող բացվածքը արված է հետագայում)։ Ըստ արձանագրության, գմբեթը Xդ. վերանորոգվել է։ Ներդաշնակ ծավալներով, դեկորատիվ գեղանկար տարրերով վերձիգ կառույցը ունի զուսպ և խոհական կերպար։ Խորանում և նրանից աջ ու ձախ մասերին պահպանվել են Լմբատավանքի կառուցմանը ժամանակակից որմնանկարների մնացորդներ (VIIդ.), կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի սիմվոլներ, բոցի լեզուների ֆոնի վրա։ Աջ ու ձախ մասերին պատկերված են դեպի խորանի կենտրոնը շարժվող երկու ձիավոր (մեկը Ս.Գևորգն է)՝ ձեռքերին խաչավարտ ցուպով։ Որմնանկարները հարթապատկերային են, տեղ-տեղ գրաֆիկական մոտեցումով, կատարված են հյութեղ, գուներանգային մեծ ներդաշնակությամբ։


Share |
Հայերեն Русский English
Որոնում
Արալեռ - Զորավար
18.12.2011
Մանրամասն...
Երթուղիներ
Կիրակին պայծառ էր, երեկ
Կիրակին պայծառ էր, երեկ
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Meteo-TV
Երևան
Շիրակ
Կոտայք
Գեղարքունիք
Լոռի
Տավուշ
Արագած. լեռ.
Արագած. նախ.
Արարատ
Արմավիր
Վայք լեռ.
Վայք նախ.
Սյունիք հովիտ.
Սյունիք նախ.
Արցախ
Ջավախք
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ