treasuresfindarmenia.com
   
ԳլխավորՀայաստան Տեսարժան վայրերԲնությունՊատմությունԵրգերԱրշավախմբերԱրշավներ
Մեր վեբ-ստուդիան
ԻՆՖՈսթրիմ վեբ-ստուդիա

Սուրբ Սարգիս եկեղեցի (Մաշտոցի պ.) (XVդ.)
Մարզը - Երևան


Ծիրանավոր եկեղեցի (V-VIդդ.)
Մարզը - Արագածոտն


Շոշկա վանք (XVIIդ.)
Մարզը - Արցախ


Բջնի գյուղի պատմական հուշարձանները (VII-XIդդ.)
Մարզը - Կոտայք


Դաշտադեմ գյուղի պատմական հուշարձաններ (VIIդ.)
Մարզը - Արագածոտն


Հայագիտական առարկաների դասընթացներ

«Երկիր և մշակույթ» հասարակական բարեգործական կազմակերպությունը կազմակերպում է հայագիտական առարկաների դասընթացներ, որոնք հնարավորություն կտան կարճ ժամանակահատվածում համակողմանի գիտելիքներ ստանալ հայագիտական գիտություններից:....

Դիտել բոլորը.......

Տեսարժան վայրերի ցանկը → Մարմաշեն

Մարմաշենի վանք

Մարզը - Շիրակ

Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029թթ.-ին։ Սելջուկյան արշավանքներից Մարմաշեն վանքը զգալի ավիրվել է։ 1225թ.-ին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգել են Կաթողիկեն։ Ի տարբերություն VIIդ. նույնատիպ կառույցների, արևելյան խաչաթևը կրճատված է, խորանը իր հարակից երկու ավանդատնով մոտեցվել է գմբեթատակ տարածությանը, որի շնորհիվ գմբեթը շենքի արտաքին ծավալում գրավել է կենտրոնական դիրք։ Արևելյան խորանը, ինչպես Անիի Մայր տաճարում, մշակված է որմնախորշերով։ Ճակատները մշակված են խոր լուսաստվեր ստեղծող եռանկյունաձև խորշերով։ Մարմաշենի վանքի Կաթողիկեն հայկական ճարտարապետության Բագրատունիների ժամանակաշրջանի լավագույն կառույցներից է։

Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հյուսիս է, գրեթե նրան կից, և, հավանաբար, վերջինիս հետ միաժամանակ է կառուցվել և իրենից ներկայացնում է Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունը թե՛ հորինվածքով (գմբեթավոր դահլիճ), թե՛ ճարտարապետական մանրամասներով ու հարդարանքով։

Երրորդ եկեղեցին (XIդ.) Կաթողիկեից հարավ է։ Այն, չորս անկյուններում ավանդատներով, կենտրոնագմբեթ կառույց է։

Կաթողիկեին արևմուտքից կից է, XIIIդ. այդ շինություններին բնորոշ, չորս սյուներով, կենտրոնակազմ հորինվածքով գավիթը (պահպանվել են պատերի ստորին մասերը և սյուների՝ հրդեհից ճաքճքված խարիսխները)։ Ծառայել է որպես տապանատուն, այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին, որի այժմյան տապանաքարը ստեղծվել է XIXդ.-ում։

Գավթից հարավ-արևմուտք 1954-56թթ. պեղումներից բացվել է վանքի չորրորդ եկեղեցին՝ արտաքուստ կլոր, ներսից չորս փոքրիկ ավանդատներով, քառաբսիդ հորինվածքով: Պահպանվել են նրա բարդ տրամատով, բարձր միաստիճան գետնախարիսխը և պատերի ստորին երկու շարքերը։ Համալիրի արևելքում և հարավում գերեզմանատունն է։ Վանքն ունեցել է իր ջրմուղը, որի հատվածները հայտնաբերվել են գավթից արևմուտք։

Փոքր Մարմաշենը կամ Վերին վանքը Մեծից հյուսիս է, բլրակի վրա։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։

Մարմաշեն վանք
Մարմաշենի վանք  (X-XIIIդդ.)
Մարմաշեն վանք
Մարմաշենի վանք  (X-XIIIդդ.)
Մարմաշեն վանք
Մարմաշենի վանք  (X-XIIIդդ.)
Մարմաշեն վանք
Մարմաշենի վանք  (X-XIIIդդ.)
Մարմաշեն վանք
Մարմաշենի վանք  (X-XIIIդդ.)
Մարմաշեն վանք
Մարմաշենի վանք  (X-XIIIդդ.)
Մարմաշեն վանք
Մարմաշենի վանք  (X-XIIIդդ.)
ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ - Ուսուցողական խաղ

hikingԼաստիվեր
FindArmenia
2010.09.12

Տավուշ

Ուղևորվում ենք Տավուշի մարզի ամենագեղեցիկ վայրերից մեկը` Լաստիվեր: Ենոքավան գյուղի ձիարշավարանի մոտից, գեղատեսիլ ձորի եզրով իջնելու ենք երկհարկ քարանձավներ: Քարանձավներից կքայլենք դեպի ջրվեժներ, որտեղ կարող ենք լողանալ ու կանգնել ուժեղ հոսանքների տակ: Գետի ափին հնարավորություն կունենանք հանգստանալ շատ հետաքրքիր ու յուրօրինակ անտառային կացարաններում: Ամբողջ ճանապարհը անցնում է զով անտառների միջով, իսկ որտեղ անտառը նոսրանում է, բացվում են հիանալի տեսարաններ:
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 093 277 560 (Դավիթ) կամ 093 235 160 (Արամ):
Արժեքը՝ 4000 դրամ:

hikingՔառօրյա հրաշալի արշավ Արցախում
Ճանապարհորդ
2010.09.18

Արցախ
Շուշի, Ղազանչեցոց, Ծիծեռնավանք, Գտչավանք, Ամարաս, Գանձասար, Բովուրխանավանք, Ննգիջան, Շոշկա, Կանաչ Ժամ, Մայրաբերդ, Սխտորաշենի չինարի, Ննգի

Քառօրյա արշավի ընթացքում մենք կլինենք Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, վեհաշուք Շուշիում, Բերձոր և Մարտունի հերոս-քաղաքներում: Արշավի շրջանակներում կայցելենք Ծիծեռնավանքի, Գտչավանքի, Ամարասի և Գանձասարի վանական համալիրներ, Բովուրխանավանքի, Ննգիջանի, Բռի Եղցի ու Շոշկա վանքեր, Բերձորի, Շուշիի Ղազանչեցոց ու Կանաչ ժամ եկեղեցիներ, Շուշիի, Մայրաբերդի ու Տիգրանակերտի հզոր ամրոցներ, Շուշիի ու Ստեփանակերտի երկրագիտական ու Նիկոլ Դումանի տուն-թանգարաններ, Սխտորաշենի հսկա տարեց սոսու ծառ և բազմաթիվ այլ բնական հուշարձաններ:
Գրանցվելու համար խնդրվում է զանգահարել 091 321211 /Դավիթ/:
Արժեքը՝ 22000 դրամ:

© 2006-2010 Baghdasaryan Brothers. All rights reserved.     Design & development by INFOstream.

home   |   about us   |   our projects   |   partners   |   contacts