|
Զվարթնոցի տաճար (VIIդ.) Մարզը - Արմավիր
Որոտնաբերդ (Vդ.) Մարզը - Սյունիք
Քառասնից Մանկանց վանք (XIIIդ.) Մարզը - Լոռի
Եղեգիս (Ալայազ) գյուղի պատմական վայրեր Մարզը - Վայոց Ձոր
Կաթողիկե Ս.Աստվածածին եկեղեցի (Աբովյան փ.) (XIIIդ.) Մարզը - Երևան
Դիտել բոլորը....... |
|
Տեսարժան վայրերի ցանկը → Մշկավանք |
Մշկավանք Մարզը - Տավուշ |
Մշկավանք (Մշակավանք) XIII դարի հայկական վանքային համալիրը գտնվում է Տավուշի մարզի Կողբ գյուղի մոտ, անտառապատ բարձրադիր սարահարթի վրա։ Պահպանվել են Ս.Աստվածածին եկեղեցին և նրան արևմուտքից կից գավիթը։ Կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ։ Մշկավանքի եկեղեցին 1219թ.-ին հիշատակվում է իբրև կանգուն շինություն։ Եկեղեցին հատակագծում քառակուսի միանավ դահլիճ է, ծածկված կիսագլանային թաղով։ Կիսաշրջանագծային աբսիդին երկու կողմից կից են երկհարկ նեղ ավանդատներ։ Արևելյան ճակատում, աբսիդի պատուհանից վերև, ոճավորված խաչ է, որի վերին թևում պատկերված է ցուլի գլուխ։ Միակ՝ արևմտյան մուտքը բացվում է դեպի գավիթ։ Գավիթը արևմուտքից երկարացված է լրացուցիչ տարածությամբ (ինչպես Հաղպատի, Գանձասարի գավիթներում)։ Վերջինս գավթի քառակուսի մասից բաժանված է կլոր հատվածքի զույգ զանգվածեղ սյուներով։ Մուտքը արևմուտքից է և երիզված է բազմագույն ձևավոր քարերով զարդարված շրջանակով։ Մշկավանքի համալիրը հարուստ է խաչքարերով և վիմական արձանագրություններով։ Վերականգնվել է 1955-1960թթ.-ին։ |  Մշկավանք (XIIIդ.) Սուրբ Աստվածածին եկեղեցի
|  Մշկավանք (XIIIդ.) Սուրբ Աստվածածին եկեղեցի
|  Մշկավանք (XIIIդ.) Սուրբ Աստվածածին եկեղեցի
|  Մշկավանք (XIIIդ.) Ոճավորված խաչ
|  Մշկավանք (XIIIդ.) Վիմական արձանագրություն
|
| |
|
Քառօրյա հրաշալի արշավ Արցախում Ճանապարհորդ 2010.09.18
|
|
Արցախ Շուշի, Ղազանչեցոց, Ծիծեռնավանք, Գտչավանք, Ամարաս, Գանձասար, Բովուրխանավանք, Ննգիջան, Շոշկա, Կանաչ Ժամ, Մայրաբերդ, Սխտորաշենի չինարի, Ննգի |
Քառօրյա արշավի ընթացքում մենք կլինենք Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, վեհաշուք Շուշիում, Բերձոր և Մարտունի հերոս-քաղաքներում:
Արշավի շրջանակներում կայցելենք Ծիծեռնավանքի, Գտչավանքի, Ամարասի և Գանձասարի վանական համալիրներ, Բովուրխանավանքի, Ննգիջանի, Բռի Եղցի ու Շոշկա վանքեր, Բերձորի, Շուշիի Ղազանչեցոց ու Կանաչ ժամ եկեղեցիներ, Շուշիի, Մայրաբերդի ու Տիգրանակերտի հզոր ամրոցներ, Շուշիի ու Ստեփանակերտի երկրագիտական ու Նիկոլ Դումանի տուն-թանգարաններ, Սխտորաշենի հսկա տարեց սոսու ծառ և բազմաթիվ այլ բնական հուշարձաններ:
Գրանցվելու համար խնդրվում է զանգահարել 091 321211 /Դավիթ/: Արժեքը՝ 22000 դրամ: | | | Լաստիվեր FindArmenia 2010.09.12
|
|
Տավուշ
|
Ուղևորվում ենք Տավուշի մարզի ամենագեղեցիկ վայրերից մեկը` Լաստիվեր: Ենոքավան գյուղի ձիարշավարանի մոտից, գեղատեսիլ ձորի եզրով իջնելու ենք երկհարկ քարանձավներ: Քարանձավներից կքայլենք դեպի ջրվեժներ, որտեղ կարող ենք լողանալ ու կանգնել ուժեղ հոսանքների տակ: Գետի ափին հնարավորություն կունենանք հանգստանալ շատ հետաքրքիր ու յուրօրինակ անտառային կացարաններում: Ամբողջ ճանապարհը անցնում է զով անտառների միջով, իսկ որտեղ անտառը նոսրանում է, բացվում են հիանալի տեսարաններ:
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 093 277 560 (Դավիթ) կամ 093 235 160 (Արամ): Արժեքը՝ 4000 դրամ: | |
|