Book online with ginosi.com

Սխտորաշենի չինարի (Տնջրի)

Արցախ
Սերվել է I դ..

Դիտել դիրքը մեծ քարտեզի վրա

Սխտորաշեն գյուղի մոտակայքում վեր է խոյանում մի հսկայական չինարի: Այն ավելի քան 2000 տարեկան է: Դա ԱՊՀ-ի տարածքում ամենահին և ամենաբարձր ծառն է:

Ծառի բարձրությունը ավելի քան 54մ է: Խոռոչը ունի 44ք.մ մակերես: Ծառի ներսում կարող են հանգիստ տեղավորվել ավելի քան հարյուր հոգի: Բնի հիմքի տրամագիծը 27մ է: Հսկայական չինարին շողք է գցում 1400ք.մ մակերեսի վրա: Ծառի տերևների չափը հասնում է 0,5մ:

Ծառը իր չափերով գերազանցում է հանրահայտ Էգեյան ծովի Կոս կղզու և Աշխաբադի Փիրուզե կիրճի ծառերը: Պատահական չէ, որ ծառը պաշտամունք է դարձել տեղի բնակչության համար: Ծառի մոտ բխում է ջրառատ Տենջրու աղբյուրը, որը դարեր ի վեր ջրում էր չինարին և աշխատեցնում մոտակա ջրաղացները: Համաձայն արձանագրության, աղբյուրը կառուցել են Սխտորաշենի բնակիչները` Հովհաննես Կասիբեկյանը, Ներսես Մուսաելյանը, Մանաս Գասպարյանը:

Ըստ սերնդե-սերունդ փոխանցվող ավանդապատումների, այդ դարավոր ծառի շողքի տակ էին հանգստանում մեր անցյալի երևելի մարդիկ ինչպիսին են Մեսրոպ Մաշտոցը (Vդ.), Մովսես Խորենացին (Vդ.), Մովսես Կալանկատուացին (VIIդ.), Սայաթ-Նովան (XVIIIդ.), Րաֆֆին, Լեոն և շատ ուրիշներ:


Share |
Հայերեն Русский English
Որոնում
Արալեռ - Զորավար
18.12.2011
Մանրամասն...
Երթուղիներ
Կիրակին պայծառ էր, երեկ
Կիրակին պայծառ էր, երեկ
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Meteo-TV
Երևան
Շիրակ
Կոտայք
Գեղարքունիք
Լոռի
Տավուշ
Արագած. լեռ.
Արագած. նախ.
Արարատ
Արմավիր
Վայք լեռ.
Վայք նախ.
Սյունիք հովիտ.
Սյունիք նախ.
Արցախ
Ջավախք
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ