treasuresfindarmenia.com
   
ԳլխավորՀայաստան Տեսարժան վայրերԲնությունՊատմությունԵրգերԱրշավախմբերԱրշավներ
Մեր վեբ-ստուդիան
ԻՆՖՈսթրիմ վեբ-ստուդիա

Որոտնավանք (Վաղատնի վանք) (XIդ.)
Մարզը - Սյունիք


Աստվածընկալ տաճար (Vդ.)
Մարզը - Արագածոտն


Ս.Ստեփանոս (Աղջոց) վանք (XIIIդ.)
Մարզը - Արարատ


Հաղպատի վանք (X-XIIIդդ.)
Մարզը - Լոռի


Տող գյուղի պատմական հուշարձաններ
Մարզը - Արցախ


Հայագիտական առարկաների դասընթացներ

«Երկիր և մշակույթ» հասարակական բարեգործական կազմակերպությունը կազմակերպում է հայագիտական առարկաների դասընթացներ, որոնք հնարավորություն կտան կարճ ժամանակահատվածում համակողմանի գիտելիքներ ստանալ հայագիտական գիտություններից:....

Դիտել բոլորը.......

Տեսարժան վայրերի ցանկը → Սրբանես

Սրբանեսի վանք

Մարզը - Լոռի

Սրբանեսի վանքի (Ս.Հովհաննեսի վանք, կամ Հովհան Օձնեցու վանք) համալիրը (VIII-XVIIդդ.) գտնվում է Լոռու մարզի Արդվի գյուղի հյուսիս-արևմտյան եզրին։ Բաղկացած է ոչ մեծ երկու եկեղեցուց, զանգակատնից, քառակող կոթողից, խաչքարերից, կացարանների և տնտեսական շինությունների մնացորդներից։

Եկեղեցիները երկթեք կտուրով միանավ թաղակապ դահլիճներ են, հաղորդակցվում են երկայնական ընդհանուր պատի մուտքային բացվածքով։ Հյուսիսային դահլիճը մուտք է ունեցել նաև արևմուտքից (ներկայումս փակված է)։ Բեմին կից է Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսի երկթեք սալով ծածկված քարարկղային դամբարանը։ Արևմտյան պատին հետագայում կցվել է ոչ մեծ խորության թաղակապ սրահ։

Հարավային դահլիճի մուտքը հարավից է, հատակը պատած է տապանաքարերով։

Սրբանեսի վանքը առնված է անկանոն շրջագծով ոչ բարձր պարսպի մեջ։

Արևմտյան բարձրադիր մասում միջնադարյան գերեզմանոց է՝ բազմաթիվ ուշագրավ խաչքարերով և տապանաքարերով։

Այստեղ է նկարահանվել հռչակավոր հայ ռեժիսոր` Ս.Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը:

Սրբանես վանք
Սրբանեսի վանք  (VIII-XVIIդդ.)
Սրբանես վանք. Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսի դամբարան
Սրբանեսի վանք  (VIII-XVIIդդ.)
Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսի դամբարան
Սրբանես վանք
Սրբանեսի վանք  (VIII-XVIIդդ.)
Սրբանես վանք
Սրբանեսի վանք  (VIII-XVIIդդ.)
Սրբանես վանք. Գերեզմանաքար
Սրբանեսի վանք  (VIII-XVIIդդ.)
Գերեզմանաքար
Սրբանես վանք. Խաչքարեր
Սրբանեսի վանք  (VIII-XVIIդդ.)
Խաչքարեր
Սրբանես վանք. «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի աղբյուր
Սրբանեսի վանք  (VIII-XVIIդդ.)
«Մենք ենք մեր սարերը» ֆիլմի աղբյուր
ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ - Ուսուցողական խաղ

hikingԵրկօրյա վրանային արշավ՝ յուրօրինակ անակնկալով (Հերհեր - Կարմրաշեն - Վայոց սար)
Ճանապարհորդ
2010.09.04

Վայոց Ձոր
Արփա

Կլինենք Հայաստանի բացառիկ գողտրիկ անկյուններից մեկում` Արփա գետի վտակ Հերհերի ավազանում, ուր կան ինչպես պատմաճարտարապետական ուշագրավ հուշարձաններ` Հերհերի Ս.Սիոն վանական համալիրը, Չիքի վանքն ու Կապույտ ամրոցը, Կարմրաշենի խաչքար-մահարձանն ու խաչքարերով հարուստ գյուղատեղին, այնպես էլ բնական գողտրիկ հուշարձաններ` Հերհերի ու Քարավազի չքնաղ ջրվեժները Հերհեր գետի վերին հոսանքում, ինչպես նաև Բազմաղբյուր և Ս.Գևորգ բնական աղբյուրները: Արշավի վերջնամասում մեզ սպասում է թեթև ու հաճելի վերելք դեպի տեղանքում իշխող Վայոց սար (Դալիկ) հրաբխային գագաթը /2581 մ/:
Մանրամասների համար զանգահարել 091-32-12-11 /Դավիթ/
Արժեքը՝ 6000 դրամ:

hikingՍպիտակավոր – Պռոշաբերդ
FindArmenia
2010.09.05

Վայոց Ձոր
Սպիտակավոր, Պռոշաբերդ

Արշավը սկսելու ենք Վերնաշեն գյուղի Սբ.Հակոբ եկեղեցու մոտից, որտեղ այժմ Գլաձորի համալսարանի թանգարանն է: Գեղատեսիլ ձորով կբարձրանանք Սպիտակավոր վանքը: Վանքի տարածքում է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը: Այդտեղ նաև նկարահանվել է «Մենավոր ընկուզենի» կինոնկարը: Ճանապարհին կտեսնենք հին բնակատեղի: Սպիտակավորից կբարձրանանք Պռոշ իշխանի հզոր ռազմակայաններից մեկը` Պռոշաբերդը, որի բարձունքից բացվում է Վայոց Ձորի հիասքանչ տեսարանը:
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 093 235 160, 093 277 560, 093 833 904:
Արժեքը` 4000 դրամ:

hikingՄակարավանք - Ջուխտակ - Մորո Ձորո - Մաթոսավանք
Արշավներ առանց սահմանի
2010.09.05

Տավուշ
Դիլիջանի արգելոց
Մակարավանք, Ջուխտակ

Սպասվում է փոքրիկ քայլարշավ Տավուշի գեղեցիկ անտառային կածաններով: Կտեսնենք Մակարավանք և Ջուխտակ միջնադարյան վանքային համալիրները, կլինենք Մորո Ձորո վանքում (Ծռվիզի վանք), կգնանք նաև Մաթոսավանք:
Գրանցվելու համար զանգահարեք 098 139 135 (Լիլիա):
Արժեքը՝ 4500 դրամ:

© 2006-2010 Baghdasaryan Brothers. All rights reserved.     Design & development by INFOstream.

home   |   about us   |   our projects   |   partners   |   contacts