treasuresfindarmenia.com
   
ԳլխավորՀայաստան Տեսարժան վայրերԲնությունՊատմությունԵրգերԱրշավախմբերԱրշավներ
Մեր վեբ-ստուդիան
ԻՆՖՈսթրիմ վեբ-ստուդիա

ԱՍ արշավային ակումբ
Արշավականներ
Արշավներ առանց սահմանի
Բնատաճար
Հայ Արշավական
Ճանաչենք Հայաստանը
Ճանապարհորդ
Exploring Armenia
FindArmenia

Հայագիտական առարկաների դասընթացներ

«Երկիր և մշակույթ» հասարակական բարեգործական կազմակերպությունը կազմակերպում է հայագիտական առարկաների դասընթացներ, որոնք հնարավորություն կտան կարճ ժամանակահատվածում համակողմանի գիտելիքներ ստանալ հայագիտական գիտություններից:....

Դիտել բոլորը.......

Արշավախմբեր

Կյանքը հիասքանչ է, երբ գիտես, թե ինչ է տուրիզմը, հատկապես` լեռնային տուրիզմն ու արշավագնացությունը:

Հայաստանը եզակի երկիր է, որտեղ արշավները ձեռք են բերում բացառիկ հետաքրքրություն: Այստեղ բացի բնության գեղատեսիլ վայրերից, կան նաև բազմաթիվ պատմական հուշարձաններ, որոնք ունեն կարևոր նշանակություն ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության համար՝ ինչպես պատմա-մշակութային, այնպես էլ հոգևոր առումով:

Այժմ բազմաթիվ մարդիկ, որոնք ունեն մեծ փորձ ու հմտություն արշավների կազմակերպման հարցում, իրենց պարտքն են համարում ձեռք մեկնել նրանց, ովքեր ցանկանում են ճանաչել Հայաստանը: Այդպիսով նրանք հասանելի են դարձնում զբոսաշրջիկությունը Հայաստանում: Ոմանք համախմբում են մեծ արշավախմբեր, ոմանք սահմանափակվում են ընկերական նեղ շրջապատներով: Ողջունելի´ է նրանց գործունեությունը:

Անշուշտ` FindArmenia.com կայքը չէր արդարացնի իր անվանումը, եթե չներկայացներ նրանց,ովքեր Մեծ գործ են կատարում Հայաստանի ճանաչման հարցում:

Եթե դուք նույնպես կազմակերպում եք արշավներ, ապա կարող եք գրանցվել կայքում, և համատեղ ուժերով կփորձենք Հայաստանում զարգացնել արշավագնացությունը` մեր չքնաղ հայրենիքի ճանաչման լավագույն միջոցը:

ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ - Ուսուցողական խաղ

hikingՄակարավանք - Ջուխտակ - Մորո Ձորո - Մաթոսավանք
Արշավներ առանց սահմանի
2010.09.05

Տավուշ
Դիլիջանի արգելոց
Մակարավանք, Ջուխտակ

Սպասվում է փոքրիկ քայլարշավ Տավուշի գեղեցիկ անտառային կածաններով: Կտեսնենք Մակարավանք և Ջուխտակ միջնադարյան վանքային համալիրները, կլինենք Մորո Ձորո վանքում (Ծռվիզի վանք), կգնանք նաև Մաթոսավանք:
Գրանցվելու համար զանգահարեք 098 139 135 (Լիլիա):
Արժեքը՝ 4500 դրամ:

hikingԵրկօրյա վրանային արշավ՝ յուրօրինակ անակնկալով (Հերհեր - Կարմրաշեն - Վայոց սար)
Ճանապարհորդ
2010.09.04

Վայոց Ձոր
Արփա

Կլինենք Հայաստանի բացառիկ գողտրիկ անկյուններից մեկում` Արփա գետի վտակ Հերհերի ավազանում, ուր կան ինչպես պատմաճարտարապետական ուշագրավ հուշարձաններ` Հերհերի Ս.Սիոն վանական համալիրը, Չիքի վանքն ու Կապույտ ամրոցը, Կարմրաշենի խաչքար-մահարձանն ու խաչքարերով հարուստ գյուղատեղին, այնպես էլ բնական գողտրիկ հուշարձաններ` Հերհերի ու Քարավազի չքնաղ ջրվեժները Հերհեր գետի վերին հոսանքում, ինչպես նաև Բազմաղբյուր և Ս.Գևորգ բնական աղբյուրները: Արշավի վերջնամասում մեզ սպասում է թեթև ու հաճելի վերելք դեպի տեղանքում իշխող Վայոց սար (Դալիկ) հրաբխային գագաթը /2581 մ/:
Մանրամասների համար զանգահարել 091-32-12-11 /Դավիթ/
Արժեքը՝ 6000 դրամ:

hikingՍպիտակավոր – Պռոշաբերդ
FindArmenia
2010.09.05

Վայոց Ձոր
Սպիտակավոր, Պռոշաբերդ

Արշավը սկսելու ենք Վերնաշեն գյուղի Սբ.Հակոբ եկեղեցու մոտից, որտեղ այժմ Գլաձորի համալսարանի թանգարանն է: Գեղատեսիլ ձորով կբարձրանանք Սպիտակավոր վանքը: Վանքի տարածքում է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը: Այդտեղ նաև նկարահանվել է «Մենավոր ընկուզենի» կինոնկարը: Ճանապարհին կտեսնենք հին բնակատեղի: Սպիտակավորից կբարձրանանք Պռոշ իշխանի հզոր ռազմակայաններից մեկը` Պռոշաբերդը, որի բարձունքից բացվում է Վայոց Ձորի հիասքանչ տեսարանը:
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 093 235 160, 093 277 560, 093 833 904:
Արժեքը` 4000 դրամ:

© 2006-2010 Baghdasaryan Brothers. All rights reserved.     Design & development by INFOstream.

home   |   about us   |   our projects   |   partners   |   contacts