treasuresfindarmenia.com
   
ԳլխավորՀայաստան Տեսարժան վայրերԲնությունՊատմությունԵրգերԱրշավախմբերԱրշավներ
Մեր վեբ-ստուդիան
ԻՆՖՈսթրիմ վեբ-ստուդիա

ԱՍ արշավային ակումբ
Արշավականներ
Արշավներ առանց սահմանի
Բնատաճար
Հայ Արշավական
Ճանաչենք Հայաստանը
Ճանապարհորդ
Exploring Armenia
FindArmenia

Հայագիտական առարկաների դասընթացներ

«Երկիր և մշակույթ» հասարակական բարեգործական կազմակերպությունը կազմակերպում է հայագիտական առարկաների դասընթացներ, որոնք հնարավորություն կտան կարճ ժամանակահատվածում համակողմանի գիտելիքներ ստանալ հայագիտական գիտություններից:....

Դիտել բոլորը.......

Արշավախմբեր → Բնատաճար

Բնատաճար

ԼուսանկարներըԱրշավներըԻրադարձությունները

«Բնատաճարը» հասարակական նախաձեռնություն է կոչված առողջ կենսակերպի ջատագմանը, մարդու ներաշխարհի լիարժեք բացահայտման, նրա մտավոր, զգացական և մարմնական ուժերի բնականոն և ներդաշնակ զարգացման նպաստմանը:

«Բնատաճարի» արշավային ակումբը գրեթէ ամենշաբաթյա պարբերականությամբ կազմակերպում է երկրաճանաչողական, թարմացնող և առողջաբեր քայլք` Հայկական լեռնաշխարհի գեղատեսիլ վայրերով, որին կարող են մասնակցել 5-ից մինչև 65 և ավելի տարիքով անձիք ում չի լքել երիտասարդական խանդավառությունը:

Տիեզերական ճարտարապետի և Հայկական ճարտարապետական մտքի խոյանքներ հանդիսացող ստեղծագործություների համադրմամբ մշակված արշավային երթուղիները, դրանց ընթացքում տիրող ընկերական ջերմ և ուրախ մթնոլորտը բարեբեր և կենսատու լիցքեր են ապահովում երկար ընթացքի համար:

Գործում են հետևյալ սակագնային պլաները

«Ընկերներ» - 6 կամ ավելի ընկերներով մասնակցելու դեպքում
«Ընտանիք» - ընտանիքի 4 անդամներով մասնակցելու դեպքում,
«Սիրահարներ» - դեռևս ընտանիք չկազմած այր և կին զույգեր,

Այս սակագնային պլանով մասնակցող արշավակնները կզեղչվեն յուր. 500 դրամով:
Յուրաքանչյուր արշավական մեկ արշավի ընթացքում կարող է զեղչվել միայն մեկ սակագնային պլանով: Որևէ սակագնային պլանով մասնակցելու հայտը պետք է ներկայացնել նախօրոք:

Մեր կոնտակտներն են.

091 318-335, 094 318-335

E-mail: bnatachar@yahoo.com

Url: bnatachar.am

ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ - Ուսուցողական խաղ

hikingՄակարավանք - Ջուխտակ - Մորո Ձորո - Մաթոսավանք
Արշավներ առանց սահմանի
2010.09.05

Տավուշ
Դիլիջանի արգելոց
Մակարավանք, Ջուխտակ

Սպասվում է փոքրիկ քայլարշավ Տավուշի գեղեցիկ անտառային կածաններով: Կտեսնենք Մակարավանք և Ջուխտակ միջնադարյան վանքային համալիրները, կլինենք Մորո Ձորո վանքում (Ծռվիզի վանք), կգնանք նաև Մաթոսավանք:
Գրանցվելու համար զանգահարեք 098 139 135 (Լիլիա):
Արժեքը՝ 4500 դրամ:

hikingԵրկօրյա վրանային արշավ՝ յուրօրինակ անակնկալով (Հերհեր - Կարմրաշեն - Վայոց սար)
Ճանապարհորդ
2010.09.04

Վայոց Ձոր
Արփա

Կլինենք Հայաստանի բացառիկ գողտրիկ անկյուններից մեկում` Արփա գետի վտակ Հերհերի ավազանում, ուր կան ինչպես պատմաճարտարապետական ուշագրավ հուշարձաններ` Հերհերի Ս.Սիոն վանական համալիրը, Չիքի վանքն ու Կապույտ ամրոցը, Կարմրաշենի խաչքար-մահարձանն ու խաչքարերով հարուստ գյուղատեղին, այնպես էլ բնական գողտրիկ հուշարձաններ` Հերհերի ու Քարավազի չքնաղ ջրվեժները Հերհեր գետի վերին հոսանքում, ինչպես նաև Բազմաղբյուր և Ս.Գևորգ բնական աղբյուրները: Արշավի վերջնամասում մեզ սպասում է թեթև ու հաճելի վերելք դեպի տեղանքում իշխող Վայոց սար (Դալիկ) հրաբխային գագաթը /2581 մ/:
Մանրամասների համար զանգահարել 091-32-12-11 /Դավիթ/
Արժեքը՝ 6000 դրամ:

hikingՍպիտակավոր – Պռոշաբերդ
FindArmenia
2010.09.05

Վայոց Ձոր
Սպիտակավոր, Պռոշաբերդ

Արշավը սկսելու ենք Վերնաշեն գյուղի Սբ.Հակոբ եկեղեցու մոտից, որտեղ այժմ Գլաձորի համալսարանի թանգարանն է: Գեղատեսիլ ձորով կբարձրանանք Սպիտակավոր վանքը: Վանքի տարածքում է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը: Այդտեղ նաև նկարահանվել է «Մենավոր ընկուզենի» կինոնկարը: Ճանապարհին կտեսնենք հին բնակատեղի: Սպիտակավորից կբարձրանանք Պռոշ իշխանի հզոր ռազմակայաններից մեկը` Պռոշաբերդը, որի բարձունքից բացվում է Վայոց Ձորի հիասքանչ տեսարանը:
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 093 235 160, 093 277 560, 093 833 904:
Արժեքը` 4000 դրամ:

© 2006-2010 Baghdasaryan Brothers. All rights reserved.     Design & development by INFOstream.

home   |   about us   |   our projects   |   partners   |   contacts