|
Դիտել բոլորը....... |
|
Արշավախմբեր → Արշավականներ |
Արշավականներ |
|
|
 |
Մեր արշավախումբը բազմապիսի արշավների շնորհիվ նպաստում է երիտասարդության շրջանում մեր փառապանծ Հայրենիքի պատմության, պատմաճարտարապետական ու մշակութային կոթողների, բնության հուշարձանների ու տեսարժան վայրերի ճանաչմանը: Մենք նպաստում ենք հայ հասարակության արշավասեր հատվածի համախմբմանը և տարբեր արշավախմբերի անդամների միջև ծանոթությունների հաստատմանը: Արշավախումբն ունի իր սեփական կայքէջը, որը գտնվում է www.arshavakanner.am հասցեում: Մեր արշավախմբի դռները միշտ բաց են բոլոր արշավասերների համար:
Մեր կոնտակտներն են.
(+374 94) 89 55 16 Էդգար
E-mail: arshavakanner@arshavakanner.am
Url: www.arshavakanner.am |
 |
| | |
| |
|
Երկօրյա վրանային արշավ՝ յուրօրինակ անակնկալով (Հերհեր - Կարմրաշեն - Վայոց սար) Ճանապարհորդ 2010.09.04
|
|
Վայոց Ձոր Արփա
|
Կլինենք Հայաստանի բացառիկ գողտրիկ անկյուններից մեկում` Արփա գետի վտակ Հերհերի ավազանում, ուր կան ինչպես պատմաճարտարապետական ուշագրավ հուշարձաններ` Հերհերի Ս.Սիոն վանական համալիրը, Չիքի վանքն ու Կապույտ ամրոցը, Կարմրաշենի խաչքար-մահարձանն ու խաչքարերով հարուստ գյուղատեղին, այնպես էլ բնական գողտրիկ հուշարձաններ` Հերհերի ու Քարավազի չքնաղ ջրվեժները Հերհեր գետի վերին հոսանքում, ինչպես նաև Բազմաղբյուր և Ս.Գևորգ բնական աղբյուրները: Արշավի վերջնամասում մեզ սպասում է թեթև ու հաճելի վերելք դեպի տեղանքում իշխող Վայոց սար (Դալիկ) հրաբխային գագաթը /2581 մ/:
Մանրամասների համար զանգահարել 091-32-12-11 /Դավիթ/
Արժեքը՝ 6000 դրամ: | | | Սպիտակավոր – Պռոշաբերդ FindArmenia 2010.09.05
|
|
Վայոց Ձոր Սպիտակավոր, Պռոշաբերդ |
Արշավը սկսելու ենք Վերնաշեն գյուղի Սբ.Հակոբ եկեղեցու մոտից, որտեղ այժմ Գլաձորի համալսարանի թանգարանն է: Գեղատեսիլ ձորով կբարձրանանք Սպիտակավոր վանքը: Վանքի տարածքում է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը: Այդտեղ նաև նկարահանվել է «Մենավոր ընկուզենի» կինոնկարը: Ճանապարհին կտեսնենք հին բնակատեղի: Սպիտակավորից կբարձրանանք Պռոշ իշխանի հզոր ռազմակայաններից մեկը` Պռոշաբերդը, որի բարձունքից բացվում է Վայոց Ձորի հիասքանչ տեսարանը:
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 093 235 160, 093 277 560, 093 833 904:
Արժեքը` 4000 դրամ: | | | Մակարավանք - Ջուխտակ - Մորո Ձորո - Մաթոսավանք Արշավներ առանց սահմանի 2010.09.05
|
|
Տավուշ Դիլիջանի արգելոց Մակարավանք, Ջուխտակ |
Սպասվում է փոքրիկ քայլարշավ Տավուշի գեղեցիկ անտառային կածաններով: Կտեսնենք Մակարավանք և Ջուխտակ միջնադարյան վանքային համալիրները, կլինենք Մորո Ձորո վանքում (Ծռվիզի վանք), կգնանք նաև Մաթոսավանք: Գրանցվելու համար զանգահարեք 098 139 135 (Լիլիա): Արժեքը՝ 4500 դրամ: | |
|