|
Դիտել բոլորը....... |
|
Արշավախմբեր → Ճանապարհորդ |
Ճանապարհորդ |
|
|
 |
Ճանապարհդ` "Ճանապարհորդի" հետ... Արշավախմբի միջոցով կարող եք տեղեկանալ Հայաստանի տարբեր մարզեր կատարվող մեկ կամ մի քանի օրեր տևողությամբ արշավների և էքսկուրսիաների մասին, որոնց մասնակցելով` կարող եք հիանալ մեր երկրի բնական և պատմամշակութային հուշարձանների գեղեցկությամբ, ձեռք բերել գիտելիքներ Հայաստանի պատմության և մշակույթի վերաբերյալ, անցկացնել հաճելի, ուրախ ժամանակ և, իհարկե, ձեռք բերել նոր ընկերներ: Միացեք մեզ…
Մեր հասցեն` Վարդանանց 5 (Սախարովի հրապարակի հարևանությամբ), հեռ. 091/32-12-11 (Դավիթ):
Մեր խումբը կա նաև Facebook-ում:
ՀՏ-չմոռանաք վերցնել ձեզ հետ ֆոտոապարատ :)
|
 |
| | |
| |
|
Լաստիվեր FindArmenia 2010.09.12
|
|
Տավուշ
|
Ուղևորվում ենք Տավուշի մարզի ամենագեղեցիկ վայրերից մեկը` Լաստիվեր: Ենոքավան գյուղի ձիարշավարանի մոտից, գեղատեսիլ ձորի եզրով իջնելու ենք երկհարկ քարանձավներ: Քարանձավներից կքայլենք դեպի ջրվեժներ, որտեղ կարող ենք լողանալ ու կանգնել ուժեղ հոսանքների տակ: Գետի ափին հնարավորություն կունենանք հանգստանալ շատ հետաքրքիր ու յուրօրինակ անտառային կացարաններում: Ամբողջ ճանապարհը անցնում է զով անտառների միջով, իսկ որտեղ անտառը նոսրանում է, բացվում են հիանալի տեսարաններ:
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 093 277 560 (Դավիթ) կամ 093 235 160 (Արամ): Արժեքը՝ 4000 դրամ: | | | Քառօրյա հրաշալի արշավ Արցախում Ճանապարհորդ 2010.09.18
|
|
Արցախ Շուշի, Ղազանչեցոց, Ծիծեռնավանք, Գտչավանք, Ամարաս, Գանձասար, Բովուրխանավանք, Ննգիջան, Շոշկա, Կանաչ Ժամ, Մայրաբերդ, Սխտորաշենի չինարի, Ննգի |
Քառօրյա արշավի ընթացքում մենք կլինենք Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, վեհաշուք Շուշիում, Բերձոր և Մարտունի հերոս-քաղաքներում:
Արշավի շրջանակներում կայցելենք Ծիծեռնավանքի, Գտչավանքի, Ամարասի և Գանձասարի վանական համալիրներ, Բովուրխանավանքի, Ննգիջանի, Բռի Եղցի ու Շոշկա վանքեր, Բերձորի, Շուշիի Ղազանչեցոց ու Կանաչ ժամ եկեղեցիներ, Շուշիի, Մայրաբերդի ու Տիգրանակերտի հզոր ամրոցներ, Շուշիի ու Ստեփանակերտի երկրագիտական ու Նիկոլ Դումանի տուն-թանգարաններ, Սխտորաշենի հսկա տարեց սոսու ծառ և բազմաթիվ այլ բնական հուշարձաններ:
Գրանցվելու համար խնդրվում է զանգահարել 091 321211 /Դավիթ/: Արժեքը՝ 22000 դրամ: | |
|