treasuresfindarmenia.com
   
ԳլխավորՀայաստան Տեսարժան վայրերԲնությունՊատմությունԵրգերԱրշավախմբերԱրշավներ
Մեր վեբ-ստուդիան
ԻՆՖՈսթրիմ վեբ-ստուդիա

Արշավ Լոռվա ձորում
2010.07.25
ԱՍերը Լաստիվերում
2010.07.11
Անմոռանալի արշավ
2010.07.04
Հետաքրքիր և թեթև քայլարշավներ Արփայի և Քասաղի կիրճերով
2010.06.20, 2010.06.27
Արշավ հեքիաթային անտառում
2010.06.13
Հրաշալի արշավ լեռներով
2010.06.06
Հրաշալի արշավ Խոսրովի անտառով
2010.05.29
Գառնի - Հավուց թառ - Գեղարդ
2010.05.23
Շրջագայություն Հրազդանի կիրճում
2010.05.23
Բացառիկ գողտրիկ վայրեր
2010.05.09
Թալին, Դաշտադեմ
2010.04.25
Դիլիջան
2010.04.18
Արմավիրի մարզ
2010.01.31
Երիտասարդական ուխտագնացություն
2010.01.30
Արագածոտն
2010.01.17
Կաքավաբերդ
2005.09.21

Հայագիտական առարկաների դասընթացներ

«Երկիր և մշակույթ» հասարակական բարեգործական կազմակերպությունը կազմակերպում է հայագիտական առարկաների դասընթացներ, որոնք հնարավորություն կտան կարճ ժամանակահատվածում համակողմանի գիտելիքներ ստանալ հայագիտական գիտություններից:....

Դիտել բոլորը.......

Արշավներ

ԱրշավներԱյս բաժնում Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանում (ՀՀ, ԼՂՀ) իրականացված արշավների նկարագրությունները:

Գալիս է մի պահ, երբ յուրաքանչյուրիս մոտ առաջանում է անհագուրդ ցանկություն դուրս գալ գրասենյակից կամ փչացած ավտոմեքենայի տակից, փակել աչքերը և հայտնվել այնտեղ ուր կարկաչում է գետակը և ծլվլում են թռչունները, ուր կարևոր չէ թէ ով կհաղթի նախագահական ընտրությունները. այնտեղ միայն դու ես և բնությունը:

ԱրշավներԶբոսնելով անտառային արահետներով, բարձրանալով սարերի գագաթները, կամ պարզապես անցնելով չհնձած արտով, դուք կհասկանաք, որ բոլորին ընդդեմ նիարդային բջիջները վերականգնվում են, իսկ ժամանակն ասես կանգ է առնում:

Այնտեղ դուք ոչ միայն կհանգստանաք ժամանակակից քաղաքակրթությունից, այլ նաև կծանոթանաք նախնադարյան և միջնադարյան վարպետների գլուխգործոցներին: Հարյուր հազարավոր հուշարձաններ, ամրոցներ, տաճարներ և խաչքարեր ասես ցուցադրված ենԱրշավներհսկայական թանգարանում բաց երկնքի տակ:

Երթուղիները հիմնականում նախատեսված են միջին ֆիզիկական կարողություններով մարդկանց համար, որոնք պարզապես ուզում են լավ հանգստանալ, բայց, եթե դուք էքստրեմալ եք կամ հետաքրքրասեր գիտնական, ապա մենք մեծ հաճույքով կմշակենք անհատական երթուղի, ըստ ձեր նախասիրությունների:

Հարցերով և առաջարկներով կարող եք դիմել հետևյալ հասցեով` tour@FindArmenia.com

ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ - Ուսուցողական խաղ

hikingՍպիտակավոր – Պռոշաբերդ
FindArmenia
2010.09.05

Վայոց Ձոր
Սպիտակավոր, Պռոշաբերդ

Արշավը սկսելու ենք Վերնաշեն գյուղի Սբ.Հակոբ եկեղեցու մոտից, որտեղ այժմ Գլաձորի համալսարանի թանգարանն է: Գեղատեսիլ ձորով կբարձրանանք Սպիտակավոր վանքը: Վանքի տարածքում է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը: Այդտեղ նաև նկարահանվել է «Մենավոր ընկուզենի» կինոնկարը: Ճանապարհին կտեսնենք հին բնակատեղի: Սպիտակավորից կբարձրանանք Պռոշ իշխանի հզոր ռազմակայաններից մեկը` Պռոշաբերդը, որի բարձունքից բացվում է Վայոց Ձորի հիասքանչ տեսարանը:
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 093 235 160, 093 277 560, 093 833 904:
Արժեքը` 4000 դրամ:

hikingՄակարավանք - Ջուխտակ - Մորո Ձորո - Մաթոսավանք
Արշավներ առանց սահմանի
2010.09.05

Տավուշ
Դիլիջանի արգելոց
Մակարավանք, Ջուխտակ

Սպասվում է փոքրիկ քայլարշավ Տավուշի գեղեցիկ անտառային կածաններով: Կտեսնենք Մակարավանք և Ջուխտակ միջնադարյան վանքային համալիրները, կլինենք Մորո Ձորո վանքում (Ծռվիզի վանք), կգնանք նաև Մաթոսավանք:
Գրանցվելու համար զանգահարեք 098 139 135 (Լիլիա):
Արժեքը՝ 4500 դրամ:

hikingԵրկօրյա վրանային արշավ՝ յուրօրինակ անակնկալով (Հերհեր - Կարմրաշեն - Վայոց սար)
Ճանապարհորդ
2010.09.04

Վայոց Ձոր
Արփա

Կլինենք Հայաստանի բացառիկ գողտրիկ անկյուններից մեկում` Արփա գետի վտակ Հերհերի ավազանում, ուր կան ինչպես պատմաճարտարապետական ուշագրավ հուշարձաններ` Հերհերի Ս.Սիոն վանական համալիրը, Չիքի վանքն ու Կապույտ ամրոցը, Կարմրաշենի խաչքար-մահարձանն ու խաչքարերով հարուստ գյուղատեղին, այնպես էլ բնական գողտրիկ հուշարձաններ` Հերհերի ու Քարավազի չքնաղ ջրվեժները Հերհեր գետի վերին հոսանքում, ինչպես նաև Բազմաղբյուր և Ս.Գևորգ բնական աղբյուրները: Արշավի վերջնամասում մեզ սպասում է թեթև ու հաճելի վերելք դեպի տեղանքում իշխող Վայոց սար (Դալիկ) հրաբխային գագաթը /2581 մ/:
Մանրամասների համար զանգահարել 091-32-12-11 /Դավիթ/
Արժեքը՝ 6000 դրամ:

© 2006-2010 Baghdasaryan Brothers. All rights reserved.     Design & development by INFOstream.

home   |   about us   |   our projects   |   partners   |   contacts