Արագ պլանավորած արշավներից էր. որոշեցինք մայիսի 28-ի անկախության օրվանից հետո ընկած շաբաթ-կիրակին անցկացնել Խոսրովի անտառում: Նախապես թույլատրություն վերցրեցինք արգելոցի տարածք մտնելու համար և ճանապարհ ընկանք Գառնի: Գյուղում մեզ դիմավորեց արգելոցի աշխատողը և իր փոքրիկ, բայց շատ հարմարավետ «Ուազիկով» մեզ հասցրեց արգելոցի խորքերը, մի մեծ սարի տակ: Վերևում` Կաքավաբերդն էր: Ճանապարհը, որ իրենից ներկայացնում էր հազիվ նշմարվող մի արահետ, ձգվում էր նեղ կիրճով. ամենուր մացառներ ու խոնավ թփեր էին:
Բավականին քայլեցինք, ճանապարհին ժամանակ առ ժամանակ դադար տալով, հիանալով բնության գրավչությամբ ու փարթամ կանաչով: Շուտով երևաց Կաքավաբերդի կամ ըստ ոմանց` նշանավոր Գեղի ամրոցի հզոր պարիսպները` բռնած սարի գագաթային հատվածը: Շատ տպավորիչ էր Կաքավաբերդը, հատկապես երբ մոտենում ես նրան: Մի կողմից մեր հոգնածությունը, մյուս կողմից բերդի խիստ տպավորիչ լինելը, մեզ զրկել էր խոսելու ունակությունից:
Հաց կերանք, ուշքի եկանք, զննեցինք տարածքը. իրոք որ շատ տպավորիչ էր: Ամենուր բացվում էին հիանալի տեսարաններ. ներքևում` արագահոս Ազատն էր` իր բազմաթիվ վտակներով: Ամրոցի միջնաբերդի տարածքում հանդիպեցինք մի օձի, որը մեծ ազդեցություն թողեց բոլորիս վրա: Մինչդեռ շատերը շփոթված էին, Հայկն անցավ «օձային» ֆոտոսեսիային: Պետք է իջնեինք, ներքևում մեզ էր սպասում մեր «Ուազիկը»:
Սկսեցինք իջնել և շուտով արդեն ձորի հատակում էինք. հաջորդ կանգառը Բայբուրթ լքված գյուղատեղին էր: Գյուղատեղիից վերև` ձորակի ծառաշատ վայրում, ընտրեցինք մեր գիշերատեղին ու սկսեցինք փայտ հավաքել: Մութն ընկնում էր, սկսեցինք հավաքվել խարույկի շուրջ: Առավոտյան պիտի գնայինք ջրվեժները դիտելու:
Առավոտյան, նախապես հավաքելով մեր վրանները և ապահով թաքցնելով դրանք, ճանապարհ ընկանք: Ճանապարհն անցնում էր գետակի հակառակ ուղղությամբ: Շուտով հասանք մի փոքրիկ ջրվեժի, որի մոտով մագլցեցինք դեպի վեր: Իսկ վերևում իսկական հրաշք էր. հսկայական բարձրությունից գահավիժող ջրվեժը արտակարգ պատկեր էր ստեղծել: Անկարելի է բառերով արտահայտել զգացմունքները, հիացած էինք, բայց ուզում էինք էլի ինչ-որ բան, մանավանդ որ գիտեինք երրորդի մասին: Շարժվեցինք:
Երրորդը` կամ ավելի ճիշտ «Աստղիկը», հեռու չէր: Ահարկու և աղմկոտ ջրվեժին մոտ գնալն անգամ հնարավոր չէր: Մի լավ հանգստացանք ու վերադարձանք: Շուտով մեր ետևից եկավ նաև մեր «Ուազիկը» ու մեզ հասցրեց Գառնի: Դեռ ժամանակ ունեինք ու մի լավ ման եկանք գյուղում: Տաճարից բացի գյուղում շատ այլ հուշարձաններ կան, որոնք կարծես մնացել են ստվերում: Մաշտոց Հայրապետի գողտրիկ եկեղեցին, մեծ խոնարհված տաճարի տպավորիչ ավերակները, Ս. Աստվածածին բազիլիկ եկեղեցին և այլն, այս շարքը կարելի է շարունակել… բայց զարդը բոլորի մեջ մնում է անկասկած Գառնու հեթանոսական տաճարը: Սպասեցինք մինչև մութն ընկնի, սպասեցինք` տեսնելու տաճարը վառվող գունավոր լույսերի ներքո: Վերջն իրոք տպավորիչ էր: Վերադառնում էին տուն` լի հսկայական տպավորություններով, որոնք կբավականացնեին դեռ երկար-երկար ժամանակ:
|
 Հրաշալի արշավ Խոսրովի անտառով (Երևան - Կաքավաբերդ - Բայբուրթ /Ջրվեժներ/ - Գառնի) Կաքավաբերդի հզոր պարիսպները
|  Հրաշալի արշավ Խոսրովի անտառով (Երևան - Կաքավաբերդ - Բայբուրթ /Ջրվեժներ/ - Գառնի) Պարիսպների վրա
|  Հրաշալի արշավ Խոսրովի անտառով (Երևան - Կաքավաբերդ - Բայբուրթ /Ջրվեժներ/ - Գառնի) Անդունդին կախված աշտարակ
|  Հրաշալի արշավ Խոսրովի անտառով (Երևան - Կաքավաբերդ - Բայբուրթ /Ջրվեժներ/ - Գառնի) Գիշերատեղի
|  Հրաշալի արշավ Խոսրովի անտառով (Երևան - Կաքավաբերդ - Բայբուրթ /Ջրվեժներ/ - Գառնի) Խարույկի շուրջ
|  Հրաշալի արշավ Խոսրովի անտառով (Երևան - Կաքավաբերդ - Բայբուրթ /Ջրվեժներ/ - Գառնի) Ջրվեժներ տանող ճանապարհը
|  Հրաշալի արշավ Խոսրովի անտառով (Երևան - Կաքավաբերդ - Բայբուրթ /Ջրվեժներ/ - Գառնի) Ջրվեժներից ամենաբարձրը
|  Հրաշալի արշավ Խոսրովի անտառով (Երևան - Կաքավաբերդ - Բայբուրթ /Ջրվեժներ/ - Գառնի) Ազատություն
|  Հրաշալի արշավ Խոսրովի անտառով (Երևան - Կաքավաբերդ - Բայբուրթ /Ջրվեժներ/ - Գառնի) Բայբուրթի կորած եկեղեցին
|  Հրաշալի արշավ Խոսրովի անտառով (Երևան - Կաքավաբերդ - Բայբուրթ /Ջրվեժներ/ - Գառնի) Հոգնած էինք
|  Հրաշալի արշավ Խոսրովի անտառով (Երևան - Կաքավաբերդ - Բայբուրթ /Ջրվեժներ/ - Գառնի) Գառնու Մաշտոց Հայրապետի եկեղեցու մոտ
|  Հրաշալի արշավ Խոսրովի անտառով (Երևան - Կաքավաբերդ - Բայբուրթ /Ջրվեժներ/ - Գառնի) Գառնու տաճարը գիշերային լույսերի ներքո
|
|