|
Դիտել բոլորը....... |
|
Հրաշալի արշավ լեռներով (Երևան - Հաղպատ - Կայան բերդ - Սանահին) |
|
|
Արտակարգ արշավ էր, մեր արշավների մեջ լավագույներից մեկը: Գեղեցիկ են Լոռվա անտառապատ լեռներն ու ձորերը, այստեղ բնության և մարդու ստեղծագործությունները լավագույնս ներդաշնակ են: Սկզբնակետը Հաղպատն էր: Վանական համալիրը երկար ուսումնասիրելուց հետո, իջանք ձոր ու մի փոքրիկ գետակի ափին, կամրջի մոտ դադար առանք: Այնուհետև ճանապարհ ընկանք Կայան բերդ: Ճանապարհն անցնում էր անտառի միջով, շուտով դուրս եկանք երբեմնի հզոր բերդի պարիսպների տակ: Բարձրացանք բերդ, իսկ առաջինը մեզ դիմավորեց Դսեվանքի փոքրիկ եկեղեցին: Բերդի տարածքից ամենուր բացվում էին հիասքանչ տեսարաններ, ներքևում Դեբեդի ահռելի ձորն էր, աջ կողմում երևում էին Հաղպատի եկեղեցիների գմբեթները, իսկ ձախում` հեռվում նշմարվում էին Սանահնի վանքը` նույնանուն գյուղում:
Սանահին տանող ճանապարհը բարձրանում էր դեպի Ակներ գյուղ` փռված մի հարթ տափարակի վրա: Հարթավայրի փարթամ բուսականությունը տեղ-տեղ անցնում էր գոտկատեղը, իսկ ամենուր սփռված գույնզգույն ծաղիկները հրաշալի բնապատկեր էին ստեղծել: Հետաքրքիր գյուղ էր Ակները. հակառակ իր անվանը` ջուր չկար, իսկ մենք շատ ծարավ էինք: Շուտով հասանք մի աղբյուրի մոտ ու դադար առանք: Անհրաժեշտ էր ճշտել ճանապարհը: Վերջիսն ոլոր-մոլոր իջնում էր ձորը, կրկին բարձրանում և, այդ ամբողջ ճանապարհը ուղեկցվում էր հրաշալի բնապատկերներով: Քիչ էր մնացել, շուտով կհասնեինք Սանահին: Հոգնեցինք, բայց մի տեսակ հաճելի հոգնածություն էր:
Սանահնի վանքի մոտ հանգստացանք, հաց կերանք, ուժերը վերականգնեցինք, հետո սկսեցինք շրջել վանքի բազմաթիվ եկեղեցիներով: Չնայած բավական ուշ էր, բայց վանքում աշխատող միանձնուհին պատրաստակամ մեզ ներկայացրեց վանքի պատմությունը` այն համեմելով հետաքրքիր լեգենդներով ու ավանդապատումներով:
Մութն ընկնում էր ու մենք շտապում էինք Երևան, վերադառնում էին բոլորի հետ կիսվելու մեր մեծ տպավորություններով:
|
 Հրաշալի արշավ լեռներով (Երևան - Հաղպատ - Կայան բերդ - Սանահին) Հաղպատի վանքը
|  Հրաշալի արշավ լեռներով (Երևան - Հաղպատ - Կայան բերդ - Սանահին) Հաղպատակամար
|  Հրաշալի արշավ լեռներով (Երևան - Հաղպատ - Կայան բերդ - Սանահին) Ճանապարհ դեպի Կայան բերդ
|  Հրաշալի արշավ լեռներով (Երևան - Հաղպատ - Կայան բերդ - Սանահին) Կայան բերդը` Դսեվանքով
|  Հրաշալի արշավ լեռներով (Երևան - Հաղպատ - Կայան բերդ - Սանահին) Բարձունքը հաղթահարված է
|  Հրաշալի արշավ լեռներով (Երևան - Հաղպատ - Կայան բերդ - Սանահին) Մի գծով
|  Հրաշալի արշավ լեռներով (Երևան - Հաղպատ - Կայան բերդ - Սանահին) Երիցուկադաշտ
|  Հրաշալի արշավ լեռներով (Երևան - Հաղպատ - Կայան բերդ - Սանահին) Սանահնի հայտնի խաչքարերից մեկի մոտ
|  Հրաշալի արշավ լեռներով (Երևան - Հաղպատ - Կայան բերդ - Սանահին) Լոռվա ձորը
|  Հրաշալի արշավ լեռներով (Երևան - Հաղպատ - Կայան բերդ - Սանահին) Սանահին
|
|
| |
|
Քառօրյա հրաշալի արշավ Արցախում Ճանապարհորդ 2010.09.18
|
|
Արցախ Շուշի, Ղազանչեցոց, Ծիծեռնավանք, Գտչավանք, Ամարաս, Գանձասար, Բովուրխանավանք, Ննգիջան, Շոշկա, Կանաչ Ժամ, Մայրաբերդ, Սխտորաշենի չինարի, Ննգի |
Քառօրյա արշավի ընթացքում մենք կլինենք Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, վեհաշուք Շուշիում, Բերձոր և Մարտունի հերոս-քաղաքներում:
Արշավի շրջանակներում կայցելենք Ծիծեռնավանքի, Գտչավանքի, Ամարասի և Գանձասարի վանական համալիրներ, Բովուրխանավանքի, Ննգիջանի, Բռի Եղցի ու Շոշկա վանքեր, Բերձորի, Շուշիի Ղազանչեցոց ու Կանաչ ժամ եկեղեցիներ, Շուշիի, Մայրաբերդի ու Տիգրանակերտի հզոր ամրոցներ, Շուշիի ու Ստեփանակերտի երկրագիտական ու Նիկոլ Դումանի տուն-թանգարաններ, Սխտորաշենի հսկա տարեց սոսու ծառ և բազմաթիվ այլ բնական հուշարձաններ:
Գրանցվելու համար խնդրվում է զանգահարել 091 321211 /Դավիթ/: Արժեքը՝ 22000 դրամ: | | | Լաստիվեր FindArmenia 2010.09.12
|
|
Տավուշ
|
Ուղևորվում ենք Տավուշի մարզի ամենագեղեցիկ վայրերից մեկը` Լաստիվեր: Ենոքավան գյուղի ձիարշավարանի մոտից, գեղատեսիլ ձորի եզրով իջնելու ենք երկհարկ քարանձավներ: Քարանձավներից կքայլենք դեպի ջրվեժներ, որտեղ կարող ենք լողանալ ու կանգնել ուժեղ հոսանքների տակ: Գետի ափին հնարավորություն կունենանք հանգստանալ շատ հետաքրքիր ու յուրօրինակ անտառային կացարաններում: Ամբողջ ճանապարհը անցնում է զով անտառների միջով, իսկ որտեղ անտառը նոսրանում է, բացվում են հիանալի տեսարաններ:
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 093 277 560 (Դավիթ) կամ 093 235 160 (Արամ): Արժեքը՝ 4000 դրամ: | |
|