Հետաքրքիր ու յուրահատուկ ուղևորություն Վայոց Ձորով: Երթուղին նախատեսված է իրական էքստրեմալների ու փորձառու ճամփորդների համար: Անցնելով գեղատեսիլ ձորով կայցելենք Սպիտակավոր վանքն ու կնվաճենք Պռոշաբերդի անառիկ բարձունքները: Մագիլի քարանձավի խորքերում կնկարվենք կարմիր գրքում գրանցված չղջիկների հետ: Կհիանանք Վայոց Ձորի զմրուխտը համարվող Նորավանքով:
Իրական լեռնագնացները չեն կարող անտարբեր անցնել Նորավանքի ձորի ժայռերի կողքով և մեր պրոֆեսիոնալ հրահանգիչների հսկողությամբ կմագլցեն ձորն ի վեր:
Գիշերակացը լինելու է խորհրդավոր գետի եզերքին, վրանային ճամբարում, որի անբաժան մասն են խարույկը, արշավական երգերն ու ջերմ մթնոլորտը:



