Դիլիջանի շրջակայքը ունի շատ հարուստ բնություն: Անատառապատ սարերը բաժանված են իրարից խորը ձորերով և զով գետերով: Առավել ցայտուն է զգացվում Դիլիջանի բնության յուրօրինակությունը, երբ դուրս ես գալիս Դիլիջան-Սևան թունելի միջից: Բացի հարուստ բնությունից, շրջակայքում գտնվում են նաև հայկական միջնադարյան մշակույթի բազմաթիվ նշանավոր կենտրոններ: Առաջինը այցելելու ենք Գոշավանքի միջնադարյան համալիրը, որը հիմնել է նշանավոր հայ գործիչ, Մխիթար Գոշը: Նրա ստեղծած «Դատաստանագիրքը», երկար դարեր հանդիսացել է Հայաստանի հիմնական օրենսգիրք, իսկ նրա մշակված և հորինված առակները մինչ օրս էլ չեն կորցրել իրենց արդիականությունը: Վանքի մոտից արահետը բարձրանում ու խորանում է անտառի մեջ և բերում է մեզ Գոշի լճի մոտ: Վերադարձի ճանապարհին կայցելենք Հաղարծին վանքային համալիրը:



