Ջերմուկում կհամտեսենք, դեռևս դարերի խորքից, իրենց բուժիչ հատկություններով հայտնի հանքային աղբյուրների ջուրը: Ֆիդայիների պուրակով զբոսանելիս կվերհիշենք հայ հերոսների սխրանքները, որոնք անձնվիրության և բացառիկ հայրենասիրության վառ օրինակ են ծառայում հայ ազգի այսօրվա պաշտպանների համար:
Անհնար է անտարբեր անցնել Ջերմուկի հիասքանչ ջրվեժի մոտով: Իր աղմուկով և տեսարանով ջրվեժը մի զարմանալի մթնոլորտ է ստեղծում, որը ամեն անգամ տարբեր է, բայց միշտ համահունչ է Ձեր տրամադրությանը:
Կեչուտի ջրամբարից է սկիզբ առնում հանրահայտ Արփա-Սևան ջրանցքը, իսկ մենք այստեղից կսկսենք մեր քայլարշավը Ջերմուկի հին ճանապարհով, որը այժմ լքված է և առավել հետաքրքիր է արշավորդների համար: Ձորի բնական հրաշքների շարքում իր ուրույն տեղն է գտել նաև Գնդեվանքը:



