Ուղևորություն դեպի Վայոց Ձոր: Արշավը սկսվում է Վերնաշեն գյուղի Ս.Հակոբ եկեղեցուց, որտեղ այժմ Գլաձորի համալսարանի թանգարանն է: Գեղաեսիլ ձորով կբարձրանանք Սպիտալավոր վանքը: Վանքի տարածքում է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը: Այդտեղ նաև նկարահանվել է «Մենավոր ընկուզենի» կինոնկարը: Ճանապարհին կտեսնենք հին բնակատեղի: Սպիտակավորից կբարձրանանք Պռոշ իշխանի հզոր ռազմակայաններից մեկը՝ Պռոշաբերդը, որի պարիսպներն ու աշտարակները բազում լեգենդների ու պատմական անցքերի քարե վկաներն են: Բերդի բարձունքից հիանալի տեսարան է բացվում Վայոց Ձորի վրա:



