Book online with ginosi.com

Թորոս Ռոսլին

Թորոս Ռոսլինը XIII դարի 2-րդ կեսի հայ մանրանկարիչ և գրիչ է: Նրա ստեղծագործությունը Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի բարձրագույն արտահայտություններից է: 1256—68-ին Նրա ծաղկած մեզ հայտնի 7 ձեռագրերն են: XII դ. վերջում և XIII դ. Կիլիկիայում ստեղծվում են մշակույթի վերելքի նպաստավոր պայմաններ՝. Մանրանկարչական կանոնիկ թեմաներն ստանում են նոր մեկնաբանություն, ստեղծվում է հայ մանրանկարչության բարձրակերտը նշանավորող գրքարվեստ, որի ամենացայտուն արտահայտությունը Ռոսլինի ստեղծագործությունն է: Աշխատել է Հռոմկլայի գրչատանը: «Զեյթունի Ավետարանը» (այստեղ առաջին անգամ հանդիպում ենք Թ. Ռոսլինի անվանը) կիլիկյան վաղ ձեռագրերի նման ճոխ զարդարված է խորաններով, լուսանցագաբդերով և չորս ավետարանիչների պատկերներով: Այն հավանաբար պատկերազարդել է մոտ 20—25 տարեկան հասակում: 1256-ին, արդեն ինքնուրույն վարպետ էր և ուներ օգնականներ: Հետագայում հիշատակված իր ուսուցիչները հավանաբար Հռոմկլայում աշխատող նրա ավագ ժամանակակիցներ Կիրակոսն ու Հովհաննեսն էին: Ռոսլինի պատվիրատուները եղել են Կոստանդին կաթողիկոսը կամ նրա մերձավորները: Որ Ռոսլինը կապված է եղել պալատական բարձր շրջանների հետ, վկայում են Կիլիկիայի թագավոր Լևոն III-ի երկու դիմանկարները: Առաջինը նրան պատկերում է պատանի, երբ թագաժառանգ էր, մյուսը (1262 թ.)՝ Կեռան թագուհու հետ, հարսանյաց հանդեսին: Շարունակելով Հռոմկլայի գրչատանը աշխատող ավագ ժամանակակիցների ավանդները՝ Թորոս Ռոսլինը զարդապատկերային առանձին դրվագներ ներդաշնակել է հյուսվածքային բարդ հորինվածքներում, որոնք աչքի են ընկնում գծանկարի հստակությամբ ու ավարտվածությամբ: Ընդգծելով Հին և Նոր կտակարանների կապը, փրկչի գալստյան մասին մարգարեների գուշակությունները, կիլիկյան մանրանկարիչները բիբլիական հերոսներին պատկերել են մեդալիոնների մեջ, խորանների կողքին, էջերի լուսանցքներում են: Ուշագրավ է 1260-ին Ռոսլինի պատկերազարդած ձեռագրի խորանաձև ուղերձը: Այստեղ Փոքրիկ շրջանակներում պատկերված են Հիսուս Քրիստոսը, Աստվածամայրը, Հովհաննես Մկրտիչը, իբրև որմնանկարչությանը բնորոշ «Դեիսուսի» (խնդրարկուի) պատկերագրական կոմպոզիցիա: Առանձնանում է նաև «Քրիստոսի ծնունդը և մոգերի երկրպագությունը»: Հետևելով XII դ. բյուզանդական որոշ ձեռագրերի (օրինակ, Մոսկվայի պատմության թանգարանի  519 ձեռագիրը)՝ Թ. Ռոսլինը էջի մակերեսը բաժանել է երկու մասի, վերևում տեղադրել ծննդի  և  մոգերի   երկրպագության, իսկ   ներքսում՝   Մարկոս   Ավետարանիչի ու  մանկան  լվացման  տեսարանները:

Հետագայում նա ծաղկել է ավետարանային թեմաների առավել զարգացած ցիկլ: Նրա ստեղծագործությանը հատուկ է խորը դրամատիզմ ու վեհաշուք պաթոս, ներքին լարվածություն, հերոսների հոգեբանական ապրումների՛ վերարտադրում, որոնցով հագեցած են Քրիստոսի կյանքը ներկայացնող տերունական պատկերները: Հիմնական շեշտը դնելով դեմքերի արտահայտության վրա, մանրանկարիչը իր հերոսներին պատկերում է համեմատաբար հանգիստ, բայց շատ բնական և արտահայտիչ դիրքով: Թ. Ռոսլինի կատարողական տեխնիկայի բարձր մակարդակը որոշ ընդհանրություններ ունի XI դ. վերջի բյուզանդական արվեստի հետ: Սակայն նրա մանրանկարչությունում գծային ոճավորումը համեմատաբար պակաս նշանակություն է ստանում: Գունագրական տարրերի գերակշռությունը նրա ստեղծագործության ընդգծված առանձնահատկություններից է: Ազատ մնալով միջնադարյան (հատկապես բյուզանդական) գեղանկարչության բնորոշ սահմանափակումներից, ուր գույները դասավորվում էին որոշակի սխեմաներով ու հաջորդականությամբ, Ռոսլինը պահպանելով այդ սխեման ստեղծում է իր գունաշարը, կիսատոների միջոցով հասնելով երանգների աստիճանական Փոխանցումների: Ազատ ձևերը, համարձակ և լայնաշունչ վրձնահարվածները ավելի են ուժեղացնում մանրանկարի գունանկարչական բնույթը: Վաղ շրջանի (1260—62-ի) ձեռագրերի մանրանկարներին բնորոշ է հարթապատկերային կերպավորումը: Ավելի ուշ շրջանի ձեռագրերում (1266-ի «Մաշտոց») նա փորձում է հորինվածքին հաղորդել եռաչափ տարածականություն: Դրա համար նա պերսոնաժներին դասավորում է ոչ թե մեկը մյուսի վրա (արխաիկ ձև), այլ մեկը մյուսից հետո, ստեղծելով խորության պատրանք: Մնալով ժամանակի մտածողության շրջանակներում՝ Ռոսլինը պատկերագրական սխեմաների խախտման հետ մեկտեղ Փորձում է դուրս գալ մարդու և իրականության նկատմամբ միջնադարյան հայեցողության սահմանափակումներից: Հիշարժան է 1262֊ի Բալթիմորի Ավետարանը: Ամբողջ էջը գրավող մանրանկարների հետ, այստեղ կան նան փոքրերը, որոնք տեղադրված են տեքստի մեջ:Պատկերագրությանը բնորոշ չէ և ազատ մեկնաբանություն ունի ձկնորսություն ներկայացնող մանրանկարը: Այստեղ պատկերված է Ղուկասի Ավետարանի այն հատվածը, ուր անհաջողակ ձկնորսները Քրիստոսի հրաշագործության շնորհիվ առատ որս են անում և, հավատալով նրա աստվածային զորությանը, թողնում են ձկնորսությունն ու դառնում նրա աշակերտները: Նկարիչը այնպես բնական և համոզիչ է ներկայացրել գործողությունը, այնքան է հեռացել ոճավորումից և զրույցի Փոխաբերական իմաստավորումից, որ հրաշագործության Փոխարեն այն ընկալվում է իբրև ժանրային մի տեսարան: Կանոնիկ թեմաների պատկերներում Ռոսլինը խորացնում է գործողության դրամատիզմը (-«Քրիստոսի խաչելությունը» և «Ւ՚աչից իջեցնելը» 1262-ի Բալթիմորի Ավետարանում): Այս խնդրում նա մնում է անգերազանցելի, դուրս գալով ազգային շրջանակներից: Նորը Ռոսլինի արվեստում հանդես է գալիս ոչ միայն սահմանված կրոնական սխեմաներից շեղվելով կամ դրանցում նոր դրվագներ մտցնելով: Նա հաճախ ինքնուրույն է մեկնաբանում ավետարանային թեմաները, յուրովի բացահայտում երևույթի կենսական, հոգեբանական իմաստը: Այսպես, ըստ Հին և Նոր կտակարանների Քրիստոսի մուտքը Երուսաղեմ տեղի է ունենում հրեաների մեծ տոնի` զատկի տոնակատարության ժամանակ:

Ավետարաններում Քրիստոսի կյանքի այս դրվագը ներկայացվում է որպես մեծ տոնախմբություն: Սյուժեի նման մեկնաբանությունը ընդունված է ոչ միայն հայկական մանրանկարչության պատկերագրական համակարգում: Նույն բնույթն ունի նան Թ. Ռոսլինի 1262-ի Բալթիմորի ձեռագրի այս թեմայով մանրանկարը: Սակայն, 1265-ի ձեռագրում (Երուսաղեմ, ձեռ. 1956) սովորական տոնական տրամադրությունը Փոխարինված է վեհաշունչ մոնումենտալությամբ: Նա ձերբազատվում է իր մտահղացմանը խանգարող բոլոր ավելորդություններից (Փրկչին դիմավորող քաղաքացիները, շքերթը դիտող՝ երեխաները, Քրիստոսի ճանապարհին հագուստներ Փռող կանայք են), որի շնորհիվ ռիթմիկ, չափավոր շարժումով առաջացող գործող անձինք պարզ գծագրվում են ոսկե հարթ ֆոնին: Քրիստոսին ուղեկցող առաքյալները (նրա աշակերտները), որոնց դեմքերին դրոշմված է պահի ողջ կարևորությունը, հանդիսավոր քայլում են դեպի քաղաքի (Երուսաղեմի) դարպասը: Սակավաթիվ պերսոնաժները էջի մակերեսին դասավորված են այնպես, որ դիտողի ուշադրության կենտրոնը ակամայից դառնում է Քրիստոսը: Առաքյալների դեմքերի արտահայտությունը կարծեք թե կանխագուշակում է այդ գործողությանը հաջորդող ողբերգական դեպքերը: 1266-ի «Մաշտոցում» Թ. Ռոսլինի կատարման թեթևությունը, ազատ ձևերը, կուռ գծանկարը մեծ վարպետության կնիքն ունեն. պարզ շրջանակներով պարփակված մանրանկարները լակոնիկ են: Թ. Ռոսլինի պատկերազարդած վերջին՝ 1268-ի Ավետարանում խորացված ես պատկերվող գործողության դրամատիզմը և հերոսների հոգեբանական արտահայտությունը, մարդու աշխարհիկ էությունը սահմանափակող քրիստոնեական գաղափարաբանությունից դուրս գալու ձգտումը: Չնայած պատկերների նկատմամբ ցուցաբերած ինքնատիպ վերաբերմունքին ու նոր մտածելակերպին, որով նա տարբերվում է իր ժամանակակիցներից, այսուհանդերձ նա մնում է որպես միջնադարյան մտածող: Նրա ստեղծագործության մեջ օբյեկտիվ իրականության որոշ երևույթների ռեալիստական ընկալումը դրսևորվում է ասկետիզմի ու սպիրիտուալիզմի հետ միահյուսված: 1268-ից հետո այլևս ոչ մի տեղ չի հիշատակվում Թ. Ռոսլինի անունը: Նրա ստեղծագործությունը XIII դ. Կիլիկյան մանրանկարչության տրամաբանական շարունակությունն է: Նրա անմիջական նախորդներն էին մանրանկարիչներ Վարդանը, Գրիգոր Մլիճեցհն, Կոստանդինը, ՛որոնք XII դ. վերջին քառորդում աշխատում էին Հոոմկլայում: Նրա ավագ ժամանակակիցներն ու թերևս ուսուցիչներն էին Կիրակոսը, ՛Հովհաննեսը և ուրիշներ, որոնց անունները մեգ հայտնի չեն: Նրա ժամանակ Գռների, Ակների և Բարձր-բերդի գրչատներում աշխատում էին Հովհաննես արքաեղբոր շրջանի նկարիչները: Նրանց բոլորի բարձր վարպետությունը ցույց է տալիս, որ Ռոսլինը, որպես նոր հոսանքի ներկայացուցիչ, մենակ չէր: Անհավանական չէ, որ այս շրջանի անհեղինակ գլուխգործոցները՝ «Վասակ իշխանի Ավետարանը» (Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանք, ձեռ.  2568), այսպես կոչված, «Ութ մանրանկարիչների Ավետարանը»:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Meteo-TV
Երևան
Շիրակ
Կոտայք
Գեղարքունիք
Լոռի
Տավուշ
Արագած. լեռ.
Արագած. նախ.
Արարատ
Արմավիր
Վայք լեռ.
Վայք նախ.
Սյունիք հովիտ.
Սյունիք նախ.
Արցախ
Ջավախք
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ